Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ, 15:00 - Գրական ընտրանի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 23:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Ակունք, 14։00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Գիրք առակաց, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15։00 - Գիրք Սաղմոսաց Դավթի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Երեքշաբթի 09:30
Ուրբաթ 09:30
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց Դավթի
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 23:00
Կիրակի 04:00
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 09:30
Ուրբաթ - 09:30
Անակնկալ հանդիպում

Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Բաժանորդագրվել
1/1
15 Մայիս «Ճնճղուկն» ու «Սեպտիման»

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի կրտսեր խմբում առաջինը Ղազարոս Սարյանի անվան արվեստի թիվ 1 դպրոցի աշակերտ 9-ամյա Արաքս Աշճյանն էր (Արմենուհի Կարապետյանի ստեղծագործական դասարան), իսկ ավագ խմբում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Սպենդիարյանի  անվան երաժշտական դպրոցի 14-ամյա աշակերտ Ալեքսանդր Տոնիկյանը (Սուրեն Զաքարյանի ստեղծագործական դասարան)։ Մեր հյուրերն են հաղթողներն ու մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

 

1/1
1/1
13 Ապրիլ «Նուբարի» Համշենը

 Ապրիլի 16-ին` ժամը 19-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի համերգը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարի՝ Լուսինե Նազարյանի հետ անակնկալ հանդիպման զրույցը լսելուց հետո հաստատ բաց չեք թողնի համշենական երգ ու պարին նվիրված երեկոն:

1/1
1/1
06 Ապրիլ Դասական կոնցերտի երեկո

Հայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլի 10-ի համերգին հնչելու են Յոզեֆ Հայդնի ռե մաժոր կոնցերտը թավջութակի և լարայինների համար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հինգերորդ կոնցերտը ջութակի համար և Անտոնիո Վիվալդիի կոնցերտը 2 թավջութակի համար: Երեկոյի մենակատարներն են ջութակահար Ֆելիքս Հարությունյանը, թավջութակահարներ Լևոն Առաքելյանը և Վահե Դանիելյանը: Մեր անակնկալ հյուրը ջութակահար Ֆելիքս Հարությունյանն է:

 

1/1
1/1
03 Ապրիլ Հյուրախաղերից հետո և առաջ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2018 թվականի արտասահմանյան ելույթների քարտեզը սկսեց Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում կայացած համերգով: Առջևում նոր հյուրախաղեր են: Մալթայի միջազգային փառատոնին մեկնելուց առաջ նվագախումբը հրավիրում է երևանյան հատուկ տոնական համերգին: Մեր անակնկալ հյուրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը:

 

1/1
1/1
23 Մարտ Բազմաձայն երաժիշտը

Մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը հրավիրում է Դանիել Երաժշտի հեղինակային երեկոյին: Մասնակցում են մեներգչուհի Արմինե Խաչատրյանը և դաշնակահար Էլեն Կիրակոսյանը: Կհնչեն հոգևոր, ժողովրդական երգերի մշակումներ, հեղինակային երգեր: «Համերգի գաղափարաբանության հիմքում երկու կաթողիկոսների բանաստեղծությունների հիման վրա երգերն են»,- նշում է մեր հյուրը՝  Դանիել Երաժիշտը:

 

1/1
1/1
20 Մարտ Սոնայի երազանքը…

Մարտի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» երգչախմբի իգական «ԼԵ» կազմի մենահամերգն է: Հնչելու են խմբերգեր հայ և համաշխարհային գրականությունից: Համերգին սպասվող պրեմիերաներին է անդրադառնում մեր անակնկալ հյուրը՝ «ԼԵ»-ի խմբավար Նարինե Ոսկանյանը:

 

1/1
1/1
16 Մարտ «Ակունքի» նոր տարին

Մարտի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ է ունենալու «Ակունք» ավանդական երգի անսամբլը: Անակնկալ հանդիպման ընթացքում անդրադառնում ենք նաև անսամբլի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի կազմած նոր ծրագրին: Մեր հյուրն է ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական երաժշտության կենտրոնի կոլեկտիվների համակարգող, մենեջեր, կազմակերպիչ Սոնա Հակոբյանը:

 

1/1
1/1
13 Մարտ Հյուրախաղերից առաջ

«Գուրջիև» անսամբլը Երևանում վաղուց ելույթ չի ունեցել: Սպասված համերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում է: Մարտի 15-ին՝ ժամը 19-ին: «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական երեկոյին կհնչեն Կոմիտասի և Գեորգի Գուրջիևի գործերի փոխադրումները: Առաջին անգամ կներկայացվի Տիգրան Մանսուրյանի «Տուն արի» ստեղծագործությունը: Մեր հյուրն է անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը:

 

1/1
1/1
09 Մարտ Գրիգոր Եղիազարյան ֆեստ

Մարտի 5-9-ը Հայաստանի պետական նվագախմբի ջանքերով մեկ շաբաթ հնչում են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդների ստեղծագործությունները: Մեր հյուրն է նվագախմբի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը: Վստահ եմ, եթե Հայաստանի երաժշտական արվեստի ու մշակույթի առանցքային ճյուղերը ներկայացնող կազմակերպություններն աշխատեն միասին, համակարգված, ապա ամեն մի փառատոնին հայ կոմպոզիտորական արվեստը հնարավոր կլինի ներկայացնել ամբողջությամբ:

1/1
1/1
06 Մարտ Վարդանյան ջութակահարը

Մարտի 9-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ երաժշտության երեկոյի: Համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: Անակնկալ հանդիպման հյուրը այդ երեկոյի մենակատար, երիտասարդ ջութակահար Սոֆյա Վարդանյանն է: Համերգին նա նվագելու է այն ստեղծագործությունը, որի առաջին կատարողը մոտ 60 տարի առաջ եղել է Սոֆիայի պապիկը՝ անվանի ջութակահար Հակոբ Վարդանյանը:

1/1
1/1
02 Մարտ Կանանց երաժշտական միամսյակ

«Music of Armenia»-ն մարտի 8-ից ապրիլի 7-ը հայուհիներին երաժշտություն նվիրելու հինգ տարբեր ծրագիր է առաջարկում: Միամսյակի հերոսուհիներն են լինելու Արմինե Գրիգորյանը, դիջեյ Անաիսը, Անժելա Աթաբեկյանը, Լիլիթ Պիպոյանը և «Օտրի» տրիոն: «Music of Armenia» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Հասմիկ Մովսիսյանը անակնկալ հանդիպման ընթացքում պատմեց նաև փոքրիկ երաժիշտ հայուհիներին ուղղված կրթաթոշակի ու միամսյակի տարբերանշանի ստեղծման պատմության մասին:

1/1
1/1
27 Փետրվար Երջանկություն հոբելյանի մեջ

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է օպերային թատրոնի մեներգչուհի Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն: Այդ օրը մասնակցելու են նաև «Theater Krefeld und Mönchengladbach»-ի մեներգիչներ Սաթիկ Մկրտումյանը և Հայկ Դեինյանը: Մարինե Դեինյանը համերգային կատարմամբ կներկայանա Աիդայի, Տոսկայի, Նորմայի, Լեոնորայի, Մադալենայի դերերգերով: Հյուրերը խոստացել են հնչեցնել հատված Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայից: Անակնկալ հանդիպմանը հասցրինք խոսել հոբելյանական երեկոյի ու օպերային այս եռյակի ստեղծագործական կյանքի առանձին դրվագների մասին:

 

1/1
1/1
16 Փետրվար Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

«Մարդը հենց նա է, ով օգտակար է իր ազգի համար, ով իր լավ ու գեղեցիկ աշխատանքով, հայրենասիրությամբ նվիրաբերում է իր կյանքը»: Դերենիկ Դեմիրճյանի այսպիսի խոսքերը գործ դարձրած են ծառայում ու ապրում մեծ գրողի տուն-թանգարանի աշխատակիցները: Վերանորոգումից հետո թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու մշակութային պարբերական ծրագրերով: Անակնկալ հյուրը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն է:

 

1/1
1/1
13 Փետրվար Արարող մի զույգ ձեռքերով

2018 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  թանգարանները սկսել են իրականացնել «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը: Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում մինչև փետրվարի 21-ը ներկայացված կլինեն նկարիչ Միքայել Հարությունյանի և քանդակագործ Սարգիս Բաբայանի աշխատանքները: «Քանդակը կարծես աղոթք լինի»,- խոստովանեց մեր անակնկալ հյուրը՝ երիտասարդ քանդակագործ, Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Սարգիս Բաբայանը:

 

1/1
1/1
26 Հունվար Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

«Առաջին օկտավայի սոլ երգո՞ւմ ես» հարցով սկսվեց ստեղծագործական մի միություն, որը դարձավ սիրո պատմության սկիզբ: Մեր անակնկալ հյուրերը՝ երիտասարդ երաժիշտներ Աննա Հայրապետյանը  և Գոռ Սալնազարյանը, խոսեցին նաև իրենց մանկավարժական, ուսումնագիտական երիտասարդ կյանքի մի քանի թեմաների շուրջ:

1/1
1/1
24 Նոյեմբեր Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Թանգարանի ցուցադրության և հանրահռչակման բաժնի ղեկավար Նանա Պետրոսյանի հետ անակնկալ հանդիպման ընթացքում անդրադառանում ենք սպասվող տոնական օրվա ու Սպենդիարյանի տան անցյալի ու ներկայի մի քանի դրվագներին:

1/1
1/1
21 Նոյեմբեր Եռակի ներդաշնակություն

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի՝  նոյեմբերի 24-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն ներկայանալու է նոր ծրագրով ու հայաստանյան պրեմիերաներով: Համերգը տեղի կունենա Ազգային պատկերասրահում, որտեղ բացվել է «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ ծովանկարչի 200-ամյակին: Համերգի մուտքն ազատ է:

 

1/1
1/1
03 Նոյեմբեր Կրկին բեմում

Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը 9 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում առաջին  մենահամերգն է տալու: Նոյեմբերի 4-ի երեկոն առիթ դարձավ եթերային անակնկալ հանդիպման: Գյումրիում ծնված և ուսման առաջին շրջանն իր ծննդավայրում անցկացրած մեր հյուրի ուսուցիչը եղել է Կարինե Մկրտչյանը: Երևանյան կոնսերվատորիայում մեր հյուրն ավարտել է Ռեբեկա Օջախյանի դասարանը…

1/1
1/1
06 Հոկտեմբեր ECM Records-ն ապրում է Կոմիտասով

«Նա գիտի խորասուզվել այս գանձերի մեջ՝ ստեղծելով գեղեցիկ ձայներ». գերմանական «Klassik Akzent»-ն այսպես է արտահայտվել դաշնակահար Լուսինե Գրիգորյանի կատարմամբ «Յոթ երգ» ալբոմի թողարկման առիթով գրված հոդվածում: Անվրեպ արձագանքները շարունակվում են Հայաստան հասնել, և նրանց ձայնին կմիանա նաև մեր երաժիշտների խոսքը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք հայաստանյան շնորհանդես-համերգին:

 

1/1
1/1
26 Սեպտեմբեր Հռոմեական մրցանակից հետո

Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դաշնամուրային մենահամերգով ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, միջազգային մրցույթների դափնեկիր Լաուրա Գալստյանը: Նրա կրթության կարևոր մասն անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի ղեկավարությամբ մասնագիտացումն է:

 

1/1
1/1
22 Սեպտեմբեր Եվրոպական ժառանգությունը հնչում է Մ. Սարյանի տուն-թանգարանում

Սեպտեմբերի 26-ին` ժամը 19-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է գերմանական կամերային երաժշտության երեկոյի: Համերգին կհաջորդի շրջայց տուն-թանգարանով՝ Մարտիրոս Սարյանի թոռնուհի և գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի ուղեկցությամբ: Իսկ սեպտեմբերի 30-ին հանդիպում-համերգին կներկայանան պատանի կոմպոզիտորները: Թանգարանի պատվավոր հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը և Ռուբեն Ահարոնյանը:

1/1
1/1
15 Սեպտեմբեր Հնչում է հայ կոմպոզիտորական դպրոցը

Սեպտեմբերի 16-ին սկսվում է  Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Հանդիսավոր բացման համերգին ընդառաջ՝ մեր անակնկալ հյուրերը դարձան կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը և փառատոնի տեղեկատվական մասի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:

 

1/1
1/2
12 Սեպտեմբեր Cygnus Flare

Լոնդոնյան այս ջազային տրիոն 2017-ին հաղթել է «Յամահայի», «Ջազ FM»-ի, Ռոնի Սքոթի ակումբի կազմակերպած և 5 շաբաթ ընթացող լրջագույն մրցույթում: Ժյուրիի անդամները բացատրել էին, որ նրանք թունելի մեջ մի լույս էին փնտրում: Լոնդոնից հետո առաջին արտերկրյա համերգը Երևանում էր: Մեր հյուրն է «Cygnus Flare»-ի դաշնակահար Արման Վարդանյանը:

 

1/2
2/2
1/1
08 Սեպտեմբեր Մայրամուտից լուսաբաց

Սեպտեմբերի 7-ից 10-ը Նկարիչների միությունում տեղի է ունենում նկարիչ, մոդելավորող, ոճաբան Շուշան Սարգսյանի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են գրաֆիկական գործեր, գունանկարներ, կերպարային քանդակներ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ:

 

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49