Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Ծնողական ժողով (կրկնություն), 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 12:02, 21:00
Հինգշաբթի - 04:00
Շաբաթ - 21:00
Հոգեվոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Բաժանորդագրվել
26 Ապրիլ Հարությունը քրիստոնյայի կյանքում

Ինչ է Քրիստոսի հարությունը քրիստոնյայի համար: Ինչպես է այն առնչվում մեր մահկանացու մարմնին և այդ մարմնի մեջ թախծող հոգուն: Ինչպես է յուրաքանչյուր քրիստոնյա իրագործում հարության գործողությունն իր կյանքում: Քրիստոնյային նայելիս և նրա կյանքին հետևելիս ինչպես պիտի զգացվի, որ Քրիստոսը հարություն է առել: 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
19 Ապրիլ Աստծո ողորմությունը

Ինչ է ողորմությունը, և ով ունի ողորմության կարիք: Աստված ինչ կարող է մարդուն ողորմելով տալ: Ինչ կկորցներ մարդն Առանց Աստծո ողորմության: Աստված ծածկաբա՞ր է ողորմում մեզ, թե ի ցույց բոլորիս:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
12 Ապրիլ Մեր կյանքի Ավագ շաբաթը

Որն է Ավագ շաբաթվա խորհուրդը, և ինչպես է այն տարածվում մեր կյանքի բոլոր օրերի վրա: Արդյո՞ք հոգևոր իրողություններով և Տիրոջ երկրային տնօրինություններով գերհագեցած այդ յոթ օրերը վերապրելով չէ, որ պիտի տեղի ունենա յուրաքանչյուրիս կյանքի փրկագործումը: Մարդը կարո՞ղ է շրջանցել իր կյանքի Ավագ շաբաթը, որ Տերը տնօրինեց յուրաքանչյուրիս համար: Ինչպես է ստեղծվում նոր արարչություն` նոր երկինք և երկիր, այս Ավագ շաբաթվա արդյունքում, և նոր մարդը՝ մեր ներսում: 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

 

05 Ապրիլ Մուտք Երուսաղեմ

Որն է Տիրոջ Երուսաղեմ մուտքի խորհուրդը: Ինչ է Երուսաղեմը քրիստոնյայի համար, և որն է մեր հոգևոր Երուսաղեմը: Արդյո՞ք մեր հոգին Տիրոջ երանելի բնակատեղին չէ և Նրա հաղթական մուտքը այնտեղ ամենասպասվածը չէ: Ինչպես պատրաստել մեր հոգու տաճարը՝ հոգևոր Երուսաղեմը, Տիրոջ առաջ:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
29 Մարտ Գալստյան սպասումով

Ինչու ենք սպասում Տիրոջ երկրորդ գալստյանը: Որոնք են մեր սպասելիքները դրանից և մեր սպասման շարժառիթները: Եթե քրիստոնյաները գիտակցումն ունեն այդ երկրորդ գալստյան, ապա ոչ քրիստոնյաները այն չունեն: Ինչու է նաև նրանց համար գալու Տերը: Ինչպես ապրել սպասման ժամանակը՝ սպասողականությա՞մբ, թե՞ զօրուգիշեր անխոնջ գործելով:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
22 Մարտ Դատ և դատաստան

Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում «Դատավորի»: Ումն է դատաստանի իրավունքը՝ մարդո՞ւնը, թե Աստծունը: Ինչպես կարող են ողորմությունն ու դատաստանը նույն Անձից լինել: Ինչպես ապրել, որպեսզի չվախենաս Աստծո դատաստանից:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
15 Մարտ Մեզ վստահված տնտեսությունը

Ինչու է Մեծ պահքի կիրակիներից մեկը կոչվում Տնտեսի: Ով է տնտեսը, և որն է նրա տնտեսությունը: Ինչպես վարվել Աստծուց մեզ բաժին հասած հոգևոր ու մարմնավոր տնտեսության հետ, ինչպես անկորուստ և դեռ ավելիով այն վերադարձնել իր Տիրոջը: Որոնք են մեր տնտեսության ներքին և արտաքին թշնամիները:    

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
08 Մարտ Ով է անառակը, և ինչ է անառակությունը


Սուրբ Գիրքը, խոսելով մարդկանց անառակաբարո վարքի մասին, լայն ծիրով է այն դիտարկում: Ինչու ենք այսօր անառակությունը միայն ապօրինի սեռական հարաբերությունը համարում: Մարմի՞նը, թե՞ հոգին է պատասխանատու մարդու անառակ վարքագծի համար: Ինչը կարող է մարդուն մղել անառակության և ինչը կարող է նրան հետ պահել դրանից: Անառակի համար ինչու են ծիծաղելի սրբությունն ու պարկեշտությունը:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
01 Մարտ Արտաքսում

Ինչ է արտաքսումը: Ինչպիսի զգացումներ պիտի ունեցած լիներ առաջին արտաքսյալը և աքսորականը՝ մեր նախահայր Ադամը՝ Դրախտի դռների առաջ: Որոնք էին նրա արտաքսման պատճառները և հետևանքները: Ինչ ենք զգում մենք, երբ մեզ արտաքսում կամ օտարում են մեզ հարազատ միջավայրից կամ սրտից: Ինչու են երբեմնի սիրող սրտերն իրար օտարանում, և ինչպես վերականգնվել սիրո և մերձավորության մեջ:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
27 Փետրվար Մեծ պահք. ինչու և ինչպես

Որն է Մեծ պահքի խորհուրդը հոգու և մարմնի համար: Ինչպիսի շարժառիթներ կարող են լինել այն պահելու համար, և որ շարժառիթներն են ընդունելի Աստծուն: Ինչու են մեզանից ոմանք Մեծ պահոց շրջանում ընկնում հպարտության մեղքի մեջ, և ինչպես խուսափել դրանից:

  • Հյուր՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
22 Փետրվար Ժամանակակից մարդու մենության խնդիրը

Ինչու մենությունը չի ճանաչում տարիք, հարստություն, աղքատություն, սոցիալական  կարգավիճակ: Արդի աշխարհում ինչու է այդքան սրված մարդու մենության խնդիրը, և ինչպես հաղթահարել այն: Արդյո՞ք նույն մենությունն ու լքվածությունն էր զգում Հիսուսը խաչի վրա, ինչ ժամանակակից մարդը՝ իր առօրյա կյանքում:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
20 Փետրվար Ազատ կամք

Ինչ է ազատ կամքը, և որն է նրա գործառույթը: Մարդը իսկապե՞ս ունի ազատ կամք:  Մարդը սիրում է իր սիրած բաները անել կամ ընտրել, իսկ մեր կամքը ունի նախահակվածություն դեպի մեղքը: Այդ դեպքում ինչպես դրսևորել Աստծուն հաճո ազատ կամք, այսինքն՝ մեղքին հակառակ կանգնելու կամք: Տերունական աղոթքում ասում ենք. «Թո՛ղ քո կամքը լինի երկրի վրա և երկնքում», այդ դեպքում ո՞ւր մնաց մե՛ր ազատ կամքը:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
15 Փետրվար Անհավատության տեսակները և պատճառները

Ինչպես կարող է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդը չհավատալ Աստծո գոյությանը: Ինչն է նպաստում անհավատության առաջացմանը և տարածմանը: Անհավատության ինչպիսի տեսակներ են հանդիպում կյանքում:

  • Տ. Առնակ քհն. Հարությունյան
13 Փետրվար Իմաստությունը Հին Ուխտում

Ինչու է Հին Ուխտում այդքան կարևորվում իմաստությունը, և ինչու է Տիրոջ հանդեպ երկյուղը դիտվում իմաստության սկիզբը: Իմաստությունը նկարագրվում է որպես մի բան, որ Տիեզերքի արարչության պահից ներկա է եղել, ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս հասնել իմաստության:

  • Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
08 Փետրվար Կյանքի իմաստը

Յուրաքանչյուրին մեկ հատիկ կյանք է տրված. ո՞րն է այդ կյանքի նպատակը, իմաստը: Կարո՞ղ է տարբեր մարդկանց կյանքի իմաստը տարբեր լինել և ընդունելի՝ քրիստոնեական տեսանկյունից: Ո՞րն է քրիստոնյայի կյանքի իմաստը: Կյանքի իմաստի բացահայտումից չէ՞ արդյոք կախված մարդու ամբողջ կյանքը:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
06 Փետրվար Յուրաքանչյուրիս խաչը

Տերն ասում է. «Իմ բեռը քաղցր է և թեթև»: Բայց շատերս ենք տրտնջում, որ մեր խաչն ուրիշ է՝ ծանր է և անտանելի: Ինչպե՞ս հասկանալ: Հաճախ հարցնում ենք՝ ո՞րն է իմ խաչը, գնամ վերցնեմ ուսերիս, բայց արդյո՞ք յուրաքանչյուր ոք ինչ վիճակում որ է՛, կյանքի ինչ ընթացքի մեջ որ է՛, հենց դա չէ նրա խաչը: Ո՞րն է յուրաքանչյուրիս խաչը:

  • Տ. Առնակ քհն. Հարությունյան
01 Փետրվար Մարդու խիղճը

Ի՞նչ կատեգորիա է խիղճը: Արդյո՞ք այն աստվածադիր օրենքների ու կարգի բնատուր կրողն է և այդ իսկ պատճառով շատերը անհաշտ են իրենց խղճի հետ, երբ մեղքի մեջ են: Ինչու են սուրբ հայրերը խիղճը մարդու ոսոխը համարում, որի հետ ճանապարհ գնալիս պետք է զգուշանալ, որպեսզի այն քեզ դատավորի ձեռքը չմատնի:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
25 Հունվար Ներման օգուտը

Քրիստոնյան ինչու է պարտավոր ներել: Ինչ է տալիս այդ ներումը նրան և դիմացինին: Ներել պետք է միայն նրան, ով ներո՞ւմ է խնդրել, զղջացե՞լ է, թե՞, անկախ դիմացինի կարգավիճակից, ներել միշտ է պետք: Որն է ներման ներուժը և օգտակարությունը:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
18 Հունվար Տիրոջն ընդունելի տարին

Ո՞րն է «Տիրոջն ընդունելի տարին» (Ես. ԿԱ 2): Կարելի՞ է Քրիստոսի  ծննդով այդուհետ բոլոր տարիները ապրել որպես Տիրոջն ընդունելի տարի: Ինչպե՞ս ապրել տարին, որպեսզի Տիրոջ համար այն ընդունելի լինի: Ինչո՞ւ է քրիստոնյա աշխարհը ևս տուրք տալիս տարվա ընթացքը կենդանակերպերի և ոչ թե Աստծո հետ կապելուն:

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

 

11 Հունվար Քրիստոսի սերը

Ինչով էր միայն Քրիստոսին բնորոշ Նրա սերը: Սիրո դրսևորման ինչպիսի կերպ էր դա, որոնք էին այդ սիրո հետևանքները և պարտավորությունները սերունդների համար: Հնարավո՞ր է կրկնել Քրիստոսի սերը: Արդյո՞ք ամեն քրիստոնյա պոտենցիալ կրողը չէ այդ սիրո և հանձնառուն: Ինչու էր առաքյալն ասում, որ իրար ոչինչ պարտք չմնանք՝ սիրուց բացի:

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
04 Հունվար Եփրեմ Ասորու Սուրբ Ծննդյան ներբողի առիթով

«Այսօր՝ այս անպտուղ ամսին, Երկնավորից մեզ կյանքի Պտուղ առաքվեց:
Այս ամսին, երբ այգին դատարկ է խաղողից, կույս որթատունկն իր արգանդից մեզ Ողկույզ պարգևեց:
Այս ամսին, երբ թափվում են ծառերի տերևները, լուսեղեն զգեստների փոխվեցին Ադամի տերևները»։
Այսպես է գրում սուրբ Եփրեմ Ասորին իր ներբողյանում: Ինչպե՞ս հասկանալ այս տողերից յուրաքանչյուրի իմաստը և խորհուրդը: Առանձին տողերի թաքնված իմաստների վերհանմանը հետևեք հաղորդման ընթացքում:

  • Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան
28 Դեկտեմբեր Քրիստոնյայի թշնամիները

Ինչը և ով կարող են լինել քրիստոնյայի թշնամիները: Քրիստոսի թշնամիները և քրիստոնյայի թշնամիները նո՞ւյնն են:  Ինչպես սիրել թշնամուն, աղոթել նրա համար և օրհնել նրան: Արդյո՞ք շրջապատի հանդեպ քրիստոնյայի սրտի ճիշտ դիրքը յուրաքանչյուր թվացյալ թշնամու չի վերածի մերձավորի: 

  • Տ. Նշան քհն. Ալավերդյան
21 Դեկտեմբեր Երազատեսությունը Սուրբ Գրքում (մաս Բ)

Ինչպե՞ս հասկանալ՝ մի կողմից Սուրբ Գիրքը զգուշացնում է, որ «ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը ու վազել քամու հետևից» (Սիր. ԼԴ 1-3), մյուս կողմից բազմաթիվ են նույն այդ գրքում երազատեսության օրինակները, որոնց միջոցով Տերը կարևոր պատգամ կամ մարգարեություն է փոխանցում Իր ժողովրդին կամ առանձին անհատների: Ըստ այս օրինակների՝ ինչպիսի հետևություններ կարելի է անել, թե ո՛ր դեպքում երազները կարող են Աստծուց լինել:   

  • Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

 

19 Դեկտեմբեր Ինչ է տեղի ունենում, երբ մեղքը սիրտ է սողոսկում

Ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա մեղք է գործում և հարատևում դրա մեջ: Ինչպես ընկան մեղքի մեջ դրախտի բնակիչները՝ Ադամը և Եվան, և ընկնելուց հետո ինչ կատարվեց նրանց հոգու հետ: Ինչու է մեղքը արգելված պտղի պես քաղցր մեղավորի քիմքին: Չապաշխարված մեղքերը մարդուն ո՛ւր կարող են հասցնել: Ինչու է մեղքը դուռ բացում նոր մեղքերի առաջ:

  • Արմեն սրկ. Հարեյան
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ