Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
Հեղինակ` Լիլիթ Ավագյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00, 22:00
Շաբաթ - 02:00
Կապ
lilit@vem.am
Հայելի

«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Բաժանորդագրվել
21 Ապրիլ Թալիշը վերակառուցվում է

Ինչու այսքան տարիների ընթացքում չեն բնակեցվել ազատագրված տարածքները, ինչ կոնկրետ աշխատանքներ են կատարվել՝ առաջնագիծը, զինվորների կյանքն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: 

 

14 Ապրիլ Պատերազմ՝ առանց խաղաղության

Սիրիայում, պատերազմի այս 6 տարիների ընթացքում, զոհվել է ավելի քան 300 000 մարդ, 5 միլիոն մարդ փախստական է դարձել: Սիրիայի հայկական համայնքի թիվը 70 տոկոսով կրճատվել է: Ճգնաժամի կարգավորման ի՞նչ հեռանկարներ են երևում, եթե, իհարկե, երևում են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի վերլուծությունը…

07 Ապրիլ Իշխանությունները դարձյալ լեգիտիմ չեն

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նոր գումարման ԱԺ-ում ներկայացված են պաշտոնական իշխանությունը ՀՀԿ-ով, ԲՀԿ-ով և ՀՅԴ-ով և պաշտոնական ընդդիմությունը՝ «Ելք» դաշինքով: Ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն, ըստ պ. Մելիքյանի, տեղին չէ, քանի որ արդար ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ չէր ստանա, քան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը:  

 

31 Մարտ Լռության և ծիծաղի օր

Ապրիլի 1-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, այսինքն՝ լռության օրը, ծիծաղի օր է: Այդ օրը խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունների ու դաշինքների մասին լռում ենք: Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի հետ լռել գուցե հնարավոր է, սակայն չծիծաղել՝ ոչ…

25 Մարտ Իսկ դուք երջանի՞կ եք

4 տարի է՝ ՄԱԿ-ը հրապարակում է Երջանկության համաշխարհային զեկույցը, որում հայաստանցիներս վերջին շարքերում ենք: Այն, որ հայաստանցիներս ուրախ չենք, նախընտրական իր հանդիպումներում նկատել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գյումրիի սոցիալական տխուր վիճակի մասին հարց տվող լրագրողներից հետաքրքրվելով, թե ինչու են «դիլխոր»: Ինչու են հայաստանցիները ոչ երջանիկների շարքում. այս ծանր ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափվելու ինչ հեռանկար ունի: Հոգեբան Գայանե Հարությունյանի մասնագիտական դիտարկումը։

 

17 Մարտ Հայելի ջան, հայելի, ո՞վ կա ինձնից գեղանի

5 կուսակցություն և 4 դաշինք մինչև ապրիլի 2-ը փորձում են գտնել դեպի ընտրողի սիրտ տանող ամենակարճ ճանապարհը: «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը՝ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին՝ ըստ հասարակական կապերի նրանց կիրառած տեխնոլոգիաների:

10 Մարտ Գրեք և ստացեք նամակներ

Միմյանց նամակներ գրելու ավանդույթը էլեկտրոնային նամակներով փոխարինելուն զուգահեռ  մեր մշակույթից դուրս եկան նաև նամականիշները: Այն դեպքում, երբ մեր մանկության շրջանում իրեն հարգող ցանկացած պատանի ուներ նամականիշների գոնե մեկ ալբոմ: «ՕnlineKodak» սկսնակ ընկերության հիմնադիր Ջանիկ Սևոյանը վստահ է, որ նամականիշներով հետաքրքրվելու, դրանք մեր կյանք վերադարձնելու ճանապարհ, այդուհանդերձ, կա:

03 Մարտ Ձերդ Գերազանցություն վատ կախարդ պառավ

Ինչու ժամանակակից հեքիաթագիրների գործերը չեն բեմադրվում, ինչու է մանկական ներկայացումների խաղացանկը գալիս դարերի խորքից,ինչու են մանուկների համար նախատեսված ներկայացումները սովորաբար սիրողական մակարդակի: Մանկագիր Երազիկ Գրիգորյանը և արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը գիտեն այս հարցերի պատասխանները:

 

24 Փետրվար Մարդ. բարձր չի հնչում

Մահու չափ ձանձրացրած խոսք կա, թե Հայաստանը, ճիշտ է, չունի նավթ ու գազ, սակայն ունի ամենաթանկն ու կարևորը՝ մարդկային կապիտալ: Արդյո՞ք Հայաստանում մարդը արժեք է ներկայացնում պետության համար: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի եզրակացությունն ամենևին մխիթարական չէ:

 

17 Փետրվար Ժողովուրդը՝ լուսանցքում

Ինչու կուսակցություններին չի խանգարում ընտրողների վստահությունը չունենալու փոքրիկ անհարմարությունը, և ինչու են կուսակցությունները նախընտրում պայմանավորվել միմյանց հետ: Այլ կերպ ասած՝ ինչու Հայաստանում ընտրողը գործոն չէ: Հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

10 Փետրվար Պատվի համար

Որքան Հայաստանի իշխանություններն ագրեսիվ են ՀՀ քաղաքացիների հանդեպ, այնքան անօգնական ու նվաստ են միջազգային հարաբերություններում: Ինչո՞ւ հակառակը չէ: Հաղորդման հյուրը՝  «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ունի այս հարցի ի՛ր պատասխանը:   

 

03 Փետրվար Դարձյալ՝ Ժողովրդի հետ, ժողովրդի կողքին

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները դարձյալ կեղծվելու են, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն բաժանելու են ընտրակաշառք: Փորձագետի կանխատեսմամբ՝   այս երկու ուժերը ընտրություններից հետո կոալիցիա կկազմեն:

 

27 Հունվար Լապտերների լույսի տակ

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն այնքան ցածրակարգ են, որ հաճախ մեր ունկնդիրների պատվից ցածր ենք համարում նրանց ժամանակը զբաղեցնել այդ թեմայով: Այսօրվա մեր հյուրերը երաժիշտ, նկարիչ երեխաներ են՝ «Լապտերներ» նախագծից, ինչպես նաև նախագծի հեղինակներ Էկա Հորստկան, Լիլիթ Վարդումյանն ու Աննա Մանասերյանը:

20 Հունվար Կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ

Աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Վիքիպեդիան», 16 տարեկան է: Թե որքան մեծ են գերհզոր այս նախագծի հնարավորությունները, թե  ինչպես կարելի է գրագետ ու նպատակային օգտագործել այն և ինչպես կարելի է անմիջականորեն մասնակցել «Վիքիպեդիայի» հարստացմանը, պատմում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը:  

 

13 Հունվար Գործն է անմահ…

Մխիթարյան միաբանության վարդապետների թողած գիտական ժառանգության ո՞ր մասն է ուսումնասիրված այսօր, և ի՞նչ բարդություններ կան՝ այդ աշխատությունները հասանելի դարձնելու ժամանակակից գիտությանը: Հաղորդման հյուրը՝ միաբանության վարդապետ Հարություն Պզտիկյանը, այս թեմայով  հետաքրքիր փաստեր է ներկայացնում:

 

30 Դեկտեմբեր Մենք ենք ու Իրանը…

2016 թ. դեկտեմբերի 21-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան անցնող տարվա սակավաթիվ ուրախալի իրադարձություններից էր, որ նկատեցին քաղաքագետները: Ի՞նչ հեռանկարներ ունեն հայ-իրանական հարաբերությունները: Հաղորդաշարի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

23 Դեկտեմբեր Ամեն սեվ բան Օթելլո չէ

Քաղաքակա՞ն է Հայաստանում տեղի ունեցող նախընտրական շիլաշփոթը, երբ տակավին վերջերս իշխանության հենասյուներից մեկը՝ պաշտպանության  նախարարը, պաշտոնանկությունից հետո ընդդիմադիր դառնալու հայտ է ներկայացնում, երբ քաղաքականություն վերադառնալու աղաչանքով ՀՀ որոշ քաղաքացիներ պիկետներ են կազմակերպում ԲՀԿ առաջնորդի առանձնատան մոտ, երբ… Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, քաղաքական գործընթաց չէ: 

16 Դեկտեմբեր Իշխանություններն անհաջող են, եվ արդեն 25 տարի

Հայաստանում ծաղկող կոռուպցիայի, անարդարության ու աճող արտագաղթի պատճառն ամենևին Ղարաբաղյան խնդիրը չէ և ոչ էլ հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այս կարծիքին են քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու լրագրող Թաթուլ Հակոբյանը:  

09 Դեկտեմբեր «Դարձյալ՝ 2» չի լինի...

Այն, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման որևէ լուրջ հեռանկար չի երևում, օրերս հաստատեց Ադրբեջանի նախագահը.«Այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացություն գոյություն չունի: Այսօր հիմնական գործոնն ուժն է»,- ասել էր նա: Պատերազմն առայժմ ամենահավանական զարգացումներից մեկն է: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հայկական կողմը պատրաստ է բոլոր զարգացումներին, իսկ ապրիլյան պատերազմից հետո լուրջ հետևություններ է արել:

02 Դեկտեմբեր Մխիթարյաններն՝ այսօր

1701 թ-ին Մխիթար Սեբաստացին Պոլսում հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը, որը 1717-ից մինչ օրս գործում է Եվրոպայում՝ Վենետիկի Ս. Ղազար կղզում և Վիեննայում: Որքան էլ միաբանները նախապատվությունը տալիս էին վանական կյանքին, այդուհանդերձ, նրանցից յուրաքանչյուրը փառահեղ կրթություն Էր ստանում: Մխիթարյանների այսօրվա գործունեության մասին է մեր զրույցը միաբանության վարդապետ, գեղանկարիչ, հրատարակիչ Հ. Հարություն Պզտիկյանի հետ: 

25 Նոյեմբեր Թե մորդ անգամ մտքիցդ հանես...

Հայաստանում վաղուց չի գործում Տերմինաբանական կոմիտեն: Լեզվի պետական տեսչության գոյությունն էլ ամենևին արդարացված չէ: Այսինքն՝ չկա հայոց լեզվի համակարգմամբ, կանոններով, «Լեզվի մասին» օրենքի կիրառմանը հետևող որևէ լուրջ մարմին: Սրան գումարած՝ պարբերաբար շրջանառության մեջ դրվող զրույցները՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Լեզվաբան Անի Եսայանի դիտարկումները՝ այս՝ և հայոց լեզվին վերաբերող այլ խնդիրների մասին:  

18 Նոյեմբեր … Իսկ վաղը պատերա՞զմ էր

ՌԴ նախագահը հավանության է արժանացրել Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու՝ ՌԴ կառավարության առաջարկը: Ի՞նչ է ենթադրում այս համաձայնագիրը. ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի մեկնաբանությունը: 

11 Նոյեմբեր Եթե գիրք չեք կարդում, գոնե լսեք

«Գրքասեր» ակումբը նախաձեռնել է հայ հեղինակների և հայերեն թարգմանված գրականության տարածում՝ աուդիոգրքերի միջոցով: Գրականագետ Անի Փաշայանն ու ակումբի անդամ Գոռ Հարությունյանը՝ նախաձեռնության մասին: 

 

04 Նոյեմբեր Գիրք կարդում են

Մտավախությունը, թե համացանցը կնվազեցնի հետաքրքրությունը գրքի, ընթերցանության հանդեպ, չափազանցություն է թվում: Բավական է հետևել, թե, օրինակ, «Ֆեյսբուք» սոցցանցում գրականությանը վերաբերող քանի էջ կա. ՙԳրքասեր՚, ՙԳրքամոլ՚, ՙԳրականություն՚ և այլն... Գիրք կարդում են: Համոզվելու համար լսեք  գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանին ու ՙԳրքամոլ՚ ակումբի ղեկավար Համլետ Մուրադյանին:    

Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ