Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
16:10 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 22:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 23:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:40 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Մեկնություն, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 23:30 - դասական երաժշտություն, 23։00 - Նոր գրքեր, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Աշխարհայացք (կրկնություն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Իզաբելլա Ալեքսանյան
Հաղորդման ժամանակացույց
Ծնողական ժողով

«Ծնողական ժողով» հաղորդաշարի նպատակն է լայն հասարակությանը հնարավորություն տալ տեղեկանալու կրթության հիմնախնդիրներին, իրադարձություններին, ծրագրերին ու հեռանկարներին: Հաղորդաշարի նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել կրթության ոլորտի պաշտոնյայի, մանկավարժի և ծնողի միջև:

Բաժանորդագրվել
1/2
12 Մայիս Սերունդների կոնֆլիկտ

Երբ ընտանիքում ավագներն ու կրտսերները սկսում են բախվել, մի չնչին անհամաձայնությունը դառնում է վեճ, որևէ լուրջ հարցում տարակարծությունը արտահայտվում է մեծի բարկությամբ ու պատանու նեղանալով, և փչանում է տան մթնոլորտը: Ինչ անել, երբ բոլորն իրենց ճիշտ են համարում՝ ծնողները մատնանշելով իրենց կենսափորձը, իմաստությունը, իսկ պատանիները՝ վստահ լինելով, որ ծնողները հետ են մնում ժամանակից: 
Ինչպես օգնել երեխաներին հաղթահարելու կոնֆլիկտային փուլը՝ ձեռքբերումներով ունենալով:

  • Զառա Բաբայան, հոգեբան 
1/2
2/2
1/3
05 Մայիս Տեղեկատվական սարքերը, երեխաները և վտանգները

Մենք՝ ծնողներս, մի տեսակ հաշտվել ենք, որ տեղեկատվական սարքերից գլուխ հանելու հարցերում զիջում ենք մեր երեխաների իմացությանն ու կարողություններին: Բայց սա չի նշանակում, որ  ծնողներս  ոչինչ չունենք  անելու: Ընդհակառակը՝ մենք կարիք ունենք է՛լ ավելի ուսումնասիրելու այն, ինչ մոտ է մեր երեխաներին ու միևնույն ժամանակ անհայտ ու անծանոթ է մեզ՝ ծնողներիս,  և դրա վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ ստանալու:

  • Հյուր՝ Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության մասնագետ 
1/3
2/3
3/3
1/1
28 Ապրիլ Որն է լավագույն դպրոցը

Որքան էլ դժգոհ լինենք, որքան էլ չվստահենք ներկայիս  կրթահամակարգին ու ներքուստ կռիվ տանք դրա սխալների հետ, մենք մեր երեխաների կրթությունը դպրոցով ենք պատկերացնում: Ինչու ենք մենք՝ ծնողներս, դժգոհ դպրոցից ու ինչ ենք ուզում,  որն է երազանքի դպրոցը՝ նախ՝ երեխայի համար, հետո՝ ուսուցչի ու ծնողի և իհարկե՝ հասարակության ու պետության համար՝ որպես գիտակից, զարգացած քաղաքացու դարբնոց:

  • Սերոբ Խաչատրյան, ԵՊՀ դասախոս
1/1
1/1
21 Ապրիլ Ինչպես է կերտվում երեխայի ապագան

Ծնողները, երեխայի ծնվելու իսկ պահից, վայելելով նրա լինելու բերկրանքը, երջանկություն ապրելով երեխայի մեծանալու ամեն մի փուլի հետ,  միևնույն ժամանակ իրենց մտքում ու պատկերացումներում հյուսում-ձևավորում են լավագույն ու ամենապայծառ ապագան իրենց երեխայի համար:  Ինչ դերակատարում ունեն ծնողները երեխայի ապագայի մեջ, որտեղ է սահմանը երեխային  աջակցելու և նրա կյանքին միջամտելու, օգնելու և պարտադրելու միջև: 
Զրույց երջանկության, հաջողության, ճակատագրի, ապագայի ու ապրելու արվեստի մասին: 

  • Զառա Բաբայան, հոգեբան
1/1
1/1
07 Ապրիլ Ծնողական սեր

Այսօրվա ծնողներն իրենց մանկությունից հիշում են ծնողների կողմից ստացած սիրո բավականին զուսպ, երբեմն նույնիսկ ժուժկալ դրսևորումներ:  Մինչդեռ իրենք,  դառնալով ծնող, արդեն այլ կերպ են դրսևորում իրենց ծնողական զգացմունքները՝ երեխաներին  պարուրում սիրո, քնքշանքի, հիացմունքի ու մեծարման զանազան արտահայտումներով։
Ինչպես ճիշտ սիրել երեխային կամ մայրական սիրո ավելցուկի վնասները: 
 

  • Նարինե Աբրահամյան-Թովմասյան, հոգեբան 

 

1/1
1/1
31 Մարտ Հրաշապատում հեքիաթների խորհրդանշական իմաստը

Հեքիաթները մանկության ամենազորեղ ազդեցություններից են: Այդ ինչ գաղտնագրություն, սիմվոլիկա կա թաքնված հեքիաթներում, որոնք, ստեղծված լինելով հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ ասելիք ունեն մեզ: Ինչպես կարող են օգնել կախարդական, հրաշապատում հեքիաթները մեզ՝ ժամանակակից աշխարհի մարդկանց՝ իմաստալից, առողջ, սիրուն, ներդաշնակ կյանք ունենալու համար:

  • Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս
1/1
1/1
24 Մարտ Հեքիաթի դերը

Աշխարհի ստեղծման օրից կան բարին ու չարը, դրանց պայքարը շարունակվում է մինչ օրս: Սերունդներ են գալիս ու անցնում բարու ու չարի այդ պայքարով, և յուրաքանչյուր մարդ իր բաժին պայքարում սովորել է ապրել:  Հեքիաթներն այն ուղեցույցն են, թե ինչպես մղես քո բաժին պայքարը, ինչպես ճիշտ ու արդյունավետ ապրես ու  չկորցնես ինքդ քեզ կյանքի մարդակերների, վհուկների, փերիների ու հրաշքների արանքում:

  • Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս
1/1
1/1
17 Մարտ Ծնողներն ու երեխայի ապագան

Ծնողները իրենց առօրյա պարզ գործողություններում, երեխայի հետ ամենասովորական զրույցում, նրա հարցերին պատասխանելիս ակամա դառնում են նոր մարդու համար աշխարհի բացահայտման ու ճանաչողության առանցքը: Հետո գալիս է այն փուլը, երբ նոր մարդու կյանքում ծնողների միջոցով ձևավորվում են արժեքներ, սկզբունքներ, պատկերացումներ, վերաբերմունք ամեն կարեւորի հանդեպ: Ինչպես երեխային իր կյանքի նորամուտից առաջ տալ առողջ, զարգացնող նախադրյալներ՝ երջանիկ կյանք կառուցելու համար:

  • հյուր` Հրաչյա Ամիրյան, հոգեբան

 

1/1
1/1
10 Մարտ Օրինախախտ երեխաներ

Երբ մանկության ու պատանեկության կարևոր փուլը հանկարծ ուղեկցվում է որևէ լուրջ սխալով,  սայթաքումով, չգիտակցված արարքով երեխայի կողմից, ինչպե՞ս է դա անդրադառնում նրա ապագայի,  հետագա կյանքի վրա.  ինչ է տեղի ունենում, երբ երեխան իր արարքի հետևանքով բախվում է հասարակության նորմերի, օրենքների, արդարադատության հետ…  Երևույթի պատճառները, միջավայրի ազդեցությունները, ճիշտ ու սխալ արձագանքները…

  • Աննա Սարգսյան, հոգեբան,  իրավագետ-մանկավարժ
1/1
1/1
03 Մարտ Բնապահպանական կրթության դերը

Որքան զարգանում ու առաջընթաց է ապրում մարդկությունը՝ ամենատարբեր ասպարեզներում արձանագրելով ընդհուպ մինչև անհնարին նվաճումներ, այնքան ավելի հրատապ են դառնում մարդու՝ բնության ու իր մոլորակի հետ ներդաշնակ ապրելու խնդիրը և բնապահպանական կրթության անհրաժեշտությունը:

  • ԿԳՆ ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի պետ, բնապահպանական կրթության փորձագետ Մելանյա Դավթյան, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Հովսեփյան
1/1
1/1
24 Փետրվար Պարաշարժողական թերապիա

Երբ մարդու ներսում ամեն ինչ խաղաղ է ու ներդաշնակ, դա ներդաշնակություն է բերում նաև արտաքին կյանքում ու հարաբերություններում: Մարդկանց հոգեբանական խնդիրները լուծելու համար հոգեբանները զանազան միջոցներ ունեն. դրանցից մեկը, օրինակ, արվեստի ներգործությունն է: Նկարչության, հեքիաթի, ավազի կամ երաժշտության բարերար ազդեցությունից բացի՝ կա նաև «պարաշարժողական թերապիա» կոչվող միջոցը: Ինչ է դա, ինչպես է ներգործում, որ դեպքերում…

  • հյուր՝ Վերժինե Տեր-Գասպարյան, կլինիկական հոգեբան

 

1/1
1/1
17 Փետրվար Չընդունված, մերժված ու ճնշվող երեխա

Եթե երեխան չի ընդունվում իր հասակակիցների կողմից, եթե ենթարկվում է ճնշումների, եթե թիրախ է ծաղրի ու հեգնանքի, ծնողները  գուցե կասեն՝ դեռ այնքա՜ն լավ, իսկական ընկերներ կհանդիպես հետագա կյանքիդ ընթացքում: Բայց դա խնդրի լուծում չէ: Դրա հետեւանքները թե՛ ճնշողի, թե՛ ճնշվողի դեպքում հետքեր են թողնում ոչ միայն նրանց ներկայում, այլև ողջ հետագա կյանքում:  

  •  «Նագաշյան մանուկների տուն» կենտրոնի և Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյան

 

1/1
1/1
10 Փետրվար Սովորություններ և կախվածություններ

Մենք ջանում ենք երեխաների մեջ առողջ սովորություններ սերմանել նրանց ծնված օրվանից: Դրա հետ մեկտեղ պայքարում ենք վատ սովորությունների դեմ, որոնք կարող են աստիճանաբար վերաճել կախվածության, և արդեն կախվածությունն ինքն է սկսում ղեկավարել մարդու օրը, մտքերը, գործողությունները, երբեմն՝ կյանքը: Սովորություններ դաստիարակել հիմնականում կարողանում ենք, իսկ  վատ սովորություններից հետ վարժվել կամ առավել ևս՝  կախվածությունից ազատվել հեշտ չէ:

  • Հյուր` Արման Բեգոյան, հոգեբան, հոգեթերապևտ, «Հիլֆման» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ  

 

1/1
1/1
03 Փետրվար Երիտասարդները գնում են գյուղեր՝ դասավանդելու

 «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը արդեն 2 տարի է՝ գյուղական դպրոցներին ապահովում է երիտասարդ, ներուժով,  գիտելիքով զինված մասնագետներով, ովքեր որոշում են իրենց կարողությունները գոնե 2  տարով նվիրել գյուղական դպրոցներին: Ովքեր են նրանք, ինչ են փնտրում ու ինչ են փոխում թե՛ իրենց կյանքում, թե՛ այն միջավայրում, որտեղ հայտնվում են:

  • «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի աջակցման և վերապատրաստման բաժնի տնօրեն Անուշ Կոստանյան
  • Հավաքագրման և ընտրությունների բաժնի տնօրեն Թենի Ավագյան

 

1/1
1/1
27 Հունվար Մեր կրթության վիճակը՝ այլ երկրների հետ համեմատության մեջ

Կրթության ոլորտում ամեն ցուցանիշի ու ամեն գործողության հետևում կանգնած է երեխան, կանգնած են սերունդն ու այն ապագան, որը այսօր ենք  կերտում՝ մեր ջանքերի ու մեր  բացթողումների արդյունքում:
Տարեսկզբին կայացած Դավոսի  համաշխարհային տնտեսական ֆորումում հրապարակված են աշխարհի տարբեր երկրների  և մեր կրթության ոլորտի նոր  ցուցանիշները. հրապարակված զեկույցում հետաքրքիր, մտահոգիչ շատ բան կա մեզ համար, ուրախալի՝ շատ քիչ: Այդ թվերի վերլուծությունը, մեկնաբանությունը պարզ ու տեսանելի են դարձնում մեր խնդիրները աշխարհի հետ համեմատության մեջ և ցույց տալիս հնարավոր լուծումներն ու մեր անելիքները:
 

  • Սերոբ Խաչատրյան,   ԵՊՀ դասախոս 
1/1
1/1
30 Դեկտեմբեր Ամանորն ու Սուրբ Ծնունդն ամենալուսավոր տոներն են

Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ՝ մեծերիս, մեր մանկության հետ կապող տոներն են: Եվ այդ կապը տեղի է ունենում մեր հուշերի ու մեր երեխաների օգնությամբ: Երեխաներն իրենց հուզախառն, սպասումներով ու թրթիռով լի խոսքով մեզ տանում են մեր մանկություն ու միևնույն ժամանակ հաղորդակից դարձնում իրենց գունեղ երազանքներին ու տոնի հետ կապված սպասումներին: Մեծե՛ր, բաց մի՛ թողեք դեպի մանկություն տանող լուսավոր թելերը...

 

1/1
1/1
23 Դեկտեմբեր Տոնը ցնծություն է, ոչ թե հոգս

Նոր տարին մեր տոնացույցի ու մեր կյանքի գլխավոր տոնն է՝ երեխաների սիրելի տոնը, ամենատարածվածն ու ամենաերկարը: Եվ որքան անելիք ու սպասում կա՝ կապված նոր տարվա հետ… Բայց այդ ամենում տոնից ավելի շատ հոգս կա, այդ ամենում բացակայում են տոնն ու տոնական զգացողությունները:  Ինչպես ուրախանալ և ուրախացնել երեխաներին տոն օրերին:

  • Հյուր՝   Նարինե Թովմասյան, հոգեբան 
1/1
1/1
16 Դեկտեմբեր Երեխաների պրոբլեմներն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը

Մեր երկրում երեխաների կյանքում այնքան բացթողում ու անելիք կա, այնքան խնդիրներ կան, որոնք էականորեն ազդում են երեխաների կյանքի որակի վրա, որ մեծ դաշտ է բացվում հասարակական ու միջազգային բազմաթիվ կառույցների գործունեության համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեր երկրում գործում է 1994 թվականից:  Իսկ աշխարհում այն կա արդեն 70 տարի: Որոնք են մեր երկրում երեխաների կյանքի ամենազգայուն ու թույլ ոլորտները, ամենացցուն խնդիրներն ու իրատեսական լուծում-ճանապարհները: 

  • Հյուր՝ Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար
1/1
1/1
09 Դեկտեմբեր Ինչպես համակարգել երեխաների ու տեխնոլոգիաների շփումը

Համակարգիչը, նորագույն սարքերն ու համացանցը կուլ են տվել երեխաներին ու նրանց ողջ ազատ ժամանակը: Միևնույն ժամանակ շատ երեխաներ բարձունքներ են հաղթահարում ու հաջողություններ արձանագրում այդ նույն համակարգչի, համացանցի ու այդ դաշտում գիտելիքների շնորհիվ: Ինչպես  համակարգել երեխաների գործունեությունը ՏՏ դաշտում, որպեսզի դրանից քաղեն օգուտ, գիտելիք, հմտություն, դարձնեն իրենց ապագան կառուցելու միջոց, այլ ոչ թե ունենան առողջության ու ժամանակի զուր կորուստ: 

  • Հյուր՝  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյան
1/1
1/1
02 Դեկտեմբեր Դժվար իրավիճակներում հայտնված երեխաներ

Կյանքը լի է ընտանիքին ուղղված հարվածներով, որոնցից տուժում են երեխաները: Ծնողազուրկ, անօթևան կամ սոցիալական պատճառներով փողոցում հայտնված երեխաները հաճախ մնում են հասարակության, բարերարների, հասարակական կազմակերպությունների հույսին: Եվ նրանք հոգ են տանում երեխաներին՝ ոչ թե նրանց կտրելով ու հեռացնելով  ընտանիքից, այլ ամրացնելով ընտանիքի հետ կապն ու ի վերջո վերադարձնելով նրանց ընտանիք ու նորմալ կյանքի:   

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի «Մեր հույս»  ծրագրի ղեկավար Նունե Գեղամյան
1/1
1/1
25 Նոյեմբեր Մանկավարժական մտահոգություններ

Բոլոր նորմալ ծնողներն իրենց երեխայի կյանքում արված ամենալուրջ ներդրումը համարում են այն, որն արված է կրթության մեջ: Եվ իրենց ամենամեծ ջանքերն ուղղում են այստեղ: Կրթությունը մեզանից ջանքեր, ժամանակ, ֆինանս, նյարդեր է տանում: Իսկ ինչ ենք ստանում մենք այս ամենի դիմաց, ինչ է ստանում երեխան որպես իր կյանքի հիմք, ինչ է ստանում ծնողը, որ հանգիստ լինի իր երեխայի ապագայի համար: Արդյո՞ք կրթության շնորհիվ մեր երեխաները կդառնան կայացած, ինքնաբավ, երջանիկ մարդիկ՝ պատրաստ այս կյանքի մարտահրավերներին: 

  • Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս

 

1/1
1/1
18 Նոյեմբեր Բռնություն երեխաների նկատմամբ, պաշտպանելու եվ կանխարգելելու մեխանիզմները

Միայն վերջին տարիներին մեր հասարակությունն իմացավ, որ երեխաներին դաստիարակելու իր բավականին  «անմեղ»  շատ մեթոդներ իրականում հենց հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն են երեխայի հանդեպ: Քիչ չեն այն դեպքերը, երբ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունենում մեր քաղաքում, մեր երկրում, մեր հայրենակիցների իրագործմամբ՝ սեփական երեխաների կամ այլ երեխաների հանդեպ: Ինչ է ասում վիճակագրությունը, ինչ են եզրակացնում մասնագետները, պաշտպանության ու կանխարգելման ինչ մեխանիզմներ են գործում:  Երեխաներին մեծահասակնե՛րը պետք է պաշտպանեն, քանի որ երեխան բռնությունից  ինքն իրեն պաշտպանել չի կարող: 

  • հյուր՝ Զարուհի Հովհաննիսյան, հրապարակախոս, իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող  
1/1
1/1
11 Նոյեմբեր Ընտանիքի դերը երեխայի կյանքում

Ընտանիքով և ընտանիքում է երեխան տեսնում ու բացահայտում իրեն դեռևս անծանոթ մեծ աշխարհը։ Եթե ընտանիքում նրան հանդիպում են սերը, անկեղծությունը, հոգատարությունը, նա այդ ամենն է հավաքում որպես հոգևոր պաշար ու դրանցով է կյանք մտնում՝ ինքն էլ դառնալով այդ ամենի կրողը, շարունակողը, փոխանցողը: Եթե նրան հանդիպում են կեղծը, անտարբերությունը, ագրեսիան, դրանք էլ դառնում են  աշխարհի հետ հաղորդակցվելու, ապրելու ճանապարհ:  Ով ի՛նչ դերակատարում ունի այս բարդ ու պատասխանատու գործում, ի՛նչ անելիք ունեն ընտանիքի անդամները, անբարենպաստ ընտանիքում երեխային ի՛նչ է սպառնում: 
հյուր

  •  Նարինե Աբրահամյան-Թովմասյան, հոգեբան

 

1/1
1/1
04 Նոյեմբեր «Այբ» ակումբի եվ «Այբ» կրթական հիմնադրամի 10-ամյակը

«Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամն այն արմատն ու  հիմքն են, որոնց վրա ստեղծվել է «Այբ» դպրոցը, հետագայում՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, բազմաթիվ կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ:  Երբ  դրվում էին «Այբ» դպրոցի հիմքերը, հիմնադիրներն այն ներկայացնում էին որպես աշխարհում հայկական կրթական բրենդ. ««Այբ»-ից դուրս եկած սերունդը ոչ միայն մասնագիտական հզոր բարձունքներ կարող է նվաճել, այլև իր գիտելիքով ու կարողություններով հայտնվելու է համաշխարհային զարգացումների կիզակետում»: 
Ինչ ցույց տվեց անցած ճանապարհը. ինչը կայացավ գաղափարին ու տեսլականին համապատասխան, ինչպիսին է ապագայի դպրոցը, որին մոտ է ժամանակակից աշխարհը, որին արժանի է նաև  ժամանակակից հայ սերունդը:

  • «Այբ» կրթական հիմադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան
1/1
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49