Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պրեմիերա էր պատրաստել. հնչեց Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի մենակատար և առաջին կատարող Նարե Արղամանյանի հետ զրուցում ենք այդ ստեղծագործության մասին:

