Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդումը զուգահեռ է անցկացնում Մենդելսոնի և Խաչատրյանի միջև, կոմպոզիտորներ, որոնց արվեստը տարբեր քաղաքակրթությունների արդյունք է: Մենդելսոնը հրաշամանուկ է, իսկ Խաչատրյանը լրջորեն սկսել է զբաղվել երաժշտությամբ 19 տարեկանից: Հատկանշական է, որ երկուսն էլ այցելել են արվեստագետների ներշնչանքի աղբյուր հանդիսացող Իտալիա։ Խաչատրյանը ստեղծեց իր «Սպարտակ» ողբերգական բալետը, մինչդեռ Մենդելսոնը` իր արևաշող «Իտալական սիմֆոնիան»: Այնուամենայնիվ, ընդհանուրը նրանց միջև այն է, որ երկուսն էլ ստեղծել են համայն մարդկության արվեստի կոթողներ:

