Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Ակունք (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Բնանկարի հայ վարպետները, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11։00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15:00 - Մեր կինոն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Աշխարհայացք (կրկնություն), 11:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Հինգշաբթի - 12:00, 22:00
Ուրբաթ - 10:00
Կիրակի - 22:00
Կապ
araks@vem.am
Աշխարհայացք

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բաժանորդագրվել
1/1
15 Նոյեմբեր Դիմանկար. Արտակ Հերիքյան
  • Հյուր՝ Արտակ Հերիքյան

Ամեն քաղաքական վերադասավորման արդյունքում լրագրողների արտագաղթը լրատվամիջոցից լրատվամիջոց նրանց չպաշտպանված լինելո՞ւ, թե այլ բանի մասին է խոսում: Ստալինի հատորներից  մինչև սառնարանի տեխնիկական անձնագիր. քանի՞ լրագրող է այսօր հաղթահարում տեղեկացված լինելու այս շեմը:  4-րդ դասարանից սկսած՝ նա ամեն օր Աստվածաշունչ է կարդում և դեռ չի ավարտել. ինչո՞ւ: Մանե անունով «Փոքրիկ իշխանի» համար նա գառնուկ նկարո՞ւմ է իր համար  ամենաանհարմար պահերին: Այս և այլ հարցերի պատասխանները՝ լուրերի մեկնաբան, հեռուստալրագրող  Արտակ Հերիքյանի դիմանկարում:

 

1/1
1/1
08 Նոյեմբեր Դիմանկար. Թամարա Հովհաննիսյան

Նա Հայաստանից հեռացավ 1988-ին՝ երկրաշարժը դեռ չտեսած, բայց դրանից հետո նրա հետ պատահածները երկրաշարժ էին, որի հետցնցումները դեռ զգում է իր կյանքում: Ինչպե՞ս վերապրեց այդ ամենը: Արդյո՞ք հայի իր ինքնությունը և փլատակներից հառնելու ունակությունը ամերիկյան տնտեսության համախառն ներքին արդյունքի մեջ գրանցվեց: Նրա պոեզիան  միայնակ կնոջ անկողնում բառի հետ անկե՞ղծ սիրախաղ է: Ինչու մարդկանցից երբեք օգնություն չխնդրեց, բայց Աստծուց խնդրում է շարունակ: Ինչպիսի տեքստ է պատրաստել Աստծո հետ հանդիպման համար մեկը, ով գրում է. «Վե՛ր տար ինձ, վե՛ր տար ինձ»: Հարցերի պատասխանները՝ ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանի դիմանկարում:

1/1
1/1
01 Նոյեմբեր Դիմանկար. տեր և տիկին Մարկոսյաններ

Ինչպիսին կարող է այսօր լինել բազմազավակ քրիստոնյա ընտանիքը: Ինչպես լինել հնազանդ կին՝ միաժամանակ չկորցնելով անհատականությունն ու սեփական «ես»-ը: Ինչպես առանց պարտադրանքի կապել երեխաներին եկեղեցու և եկեղեցական կյանքի հետ: Քրիստոնյայի գրավիչ և համոզի՞չ օրինակ են նրանք իրենց զավակների համար:  Հարցերի պատասխանները՝ 7 զավակների հայր և մայր, Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ տեր և տիկին Մարկոսյանների դիմանկարում:

 

1/1
1/1
25 Հոկտեմբեր Դիմանկար. Արտակ Բաղդասարյան

Ինչու մանկությունը չունի ժամանակի չափում, իսկ եթե ունի էլ, դա Սերն է: Ինչպես է Սիրո չափման տարածքում, որ մանկությունն է, բոլորին հաջողվում ողջ մնալ, իսկ բզեզներին, անկախ իրենց իրական չափերից, ահռելի լինել, բայց չվախեցնող: Իսկապե՞ս  Սիրո՛ մասին են բոլոր առասպելները, պատումները, բոլոր կրոնները: Այդ ինչպե՞ս եղավ, որ բոլոր հայերս միասին և առանձին վերցրած մեր սեփական սրբին կամ սրբերն ունեցանք: Ինչու է իրեն տկար հավատացյալ համարում, և ինչն է նրան խանգարում լիարժեք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ զգալ իրեն: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Անդին» ամսագրի գեղարվեստական խմբագիր, նկարիչ Արտակ Բաղդասարյանի դիմանկարում:

 

1/1
1/1
18 Հոկտեմբեր Դիմանկար. Սամվել Շահինյան

Երկրաբան, երկրաֆիզիկոս, մշակութաբան, նախկին պատգամավոր, օրենսգիր, զինվոր, բանտարկյալ. և սա դեռևս նրա կյանքի ամբողջական ամպլուան չէ: Նա նստել է ոչ միայն խորհրդային իշխանությունների օրոք, այլև՝ նորանկախ Հայաստանի երկու նախագահների: Ինչ վտանգ էին նրանք բոլորը տեսնում նրա մեջ: Ինչու է Մեսրոպ Մաշտոցին համարում մեծագույն հայը։ Որն է խաչքարին տված նրա մասնագիտական գնահատականը: Առնվազն երեք անգամ փրկվել է ստույգ մահից, բայց իր ամենածանր պահերին անգամ Աստծուն չի դիմում: Ինչու է շարունակ կռվում ինքն իր հետ և ինչու գոհ չէ իրենից: Հարցերի պատասխանները՝ ՃՇՀԱՀ-ի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության  ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի դիմանկարում:

 

1/1
1/1
11 Հոկտեմբեր Դիմանկար. Կայծ Վանիկյան

Նրանց ընտանիքում երկնային տարերքն ու մարմինները պակասություն չեն անում: Ինքը Կայծակն է, եղբայրը՝ Փայլակը, իսկ քույրը՝ Լուսինը: Ինչպե՞ս է, որ արշալույսները նրանց ընտանիքում խաղաղ են:  Ինչո՞ւ այդպես էլ չհաշտվեց կոմունիստական գաղափարախոսության հետ, երբ կարծես թե հարգին դա էր: Ինչո՞ւ նրա մոտ չի ավարտվում Վերածննդի դարաշրջանը: Տրորված ծաղկաթմբերը ինչո՞ւ նրա համար դարձան Թավշյա հեղափոխության լավագույն կադրը, և ինչո՞ւ է կարծում, որ էլի նույն կետից պիտի սկսվի մարդկության դարձը: Հարցերի պատասխանները՝ նկարիչ Կայծ Վանիկյանի դիմանկարում:

 

1/1
1/1
04 Հոկտեմբեր Ազատ երկիր, ազատ մարմին
  • Հյուր՝ Կարեն Հակոբյան

Որն է ազատ մարմինը: Ինչու են նրա գաղափարախոսներն ազատ մարմնի դեմ բռնություն դիտում պետական ինստիտուտները, ինչպես օրինակ՝ բանտը, հոգեբուժարանը, դպրոցը, ընտանիքը: Ինչու ոչ վաղ անցյալում փիլիսոփայության մեջ առավել հարգի էր ազատ հոգու կամ բացարձակ ոգու մասին խոսելը: Ինչ տեղ ու դեր ունի հոգին ազատ մարմնի մեջ: Որն է հոգևորին և մարմնականին քրիստոնեական մոտեցումը: Հարցերի շուրջ զրուցում ենք կառավարման մասնագետ, երաժիշտ Կարեն Հակոբյանի հետ:

 

1/1
1/1
27 Սեպտեմբեր Դիմանկար. Վահան Մարդյան

«Հայր մեր» աղոթքը նրան սովորեցրեց տատը: Այսօ՞ր ինչ է զգում այդ աղոթքն ասելիս: Երբ դեռ պատանի էր, քանի՞ մոմ էր սիրում վառել եկեղեցում և ի՞նչ էր խնդրում  Աստծուց: Ե՞րբ եկեղեցին նրա կյանքում մոմ վառելու վայրից վերածվեց աստվածճանաչողության վայրի: Ո՞ր քահանաներին է պարտական իր հոգևոր աճի համար, և ինչպե՞ս են կարողանում նրանք, միմյանցից այդքան տարբեր լինելով,  նույնքան օգտակար լինել եկեղեցուն: Ինչո՞վ են զբաղված եկեղեցիներին կից երիտասարդաց միությունները: Հարցերի պատասխաննները՝ Արարատյան թեմի երիտասարդաց խորհրդի ատենապետ, ատամնաբույժ Վահան Մարդյանի դիմանկարում:

 

1/1
1/1
20 Սեպտեմբեր Դիմանկար. Սաթե Խաչատրյան

Նա դեռ Երևանում զուգահեռաբար երկու բուհ ավարտեց, հետո ուսումը շարունակեց Ֆրանսիայում և դեռ շարունակում է: Հավերժ ուսանողի կարգավիճակն արդյո՞ք նրան չի հոգնեցրել: Միաժամանակ լինելով և՛ դերասան, և՛ բեմադրիչ՝ որտե՞ղ է տեսնում այդ երկուսի միջև սահմանագիծը: Նրա ատենախոսությունների թեմաները և նրա սեփական պոեզիան խոսում են ըստ էության նույնի մասին: Ինչպես հաղթահարել «միասին, բայց մենակ» հոգեվիճակը արվեստում և  տիեզերական չափումներում: Որ բանակի զինվոր է իրեն համարում և ինչու երբեք չի լքի այդ բանակը: Նա հավատում է կենդանի Աստծո գոյությանը: Իսկ Աստված կարո՞ղ է կենդանի չլինել, եթե Աստված է: Հարցերի պատասխանները՝ դերասան, բեմադրիչ, գրող, թարգմանիչ Սաթե Խաչատրյանի դիմանկարում:

 

1/1
1/1
13 Սեպտեմբեր Ներման ֆենոմենը
  • Հյուր՝ Արմինե Վահանյան

Ի՞նչ է ներումը՝ մեկ գործողությամբ ներկայացո՞ւմ, շախմատային մեկ հաղթական քա՞յլ, թե՞ քայլերի հերթականություն, որոնցից յուրաքանչյուրն իր փուլերն ունի: Ինչու է ներումն անհրաժեշտ և ներողին, և ներվողին: Ինչպես է Տերունական աղոթքը պրոյեկտվում ներման հոգեբանական ընթացքին: Ինչու է ներման բարձրագույն և վերջին փուլ դիտվում  սիրո բացարձակ դրսևորումը՝ առանց նախապայմանների: Հարցերի պատասխանները՝ հոգեբան Արմինե Վահանյանի հետ զրույցում:

 

1/1
1/1
06 Սեպտեմբեր Դիմանկար. Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
  • Հյուր՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյան

Մեկուկես տարեկան էր, երբ կորցրեց հորը, իսկ 13-ում՝ մորը, բայց մենակություն ասվածը այդպես էլ չզգաց: Ինչո՞ւ: Ում անտեսանելի ձեռքն էր խնամում նրան, երբ պատանի էր և «շրջապատ» ընկնելը մեկից  մեկ էր։ Ինչու Սևանի դպրանոց մուտքը խուճապի մատնեց նրան, բայց մեկ շաբաթ անց անգամ ուժով նրան այնտեղից հանելն անհնար էր արդեն: Ինչու է նրա կյանքում առաջին տեղում ընտանիքը, հետո՝ հովվական ծառայությունը։ Ինչպիսի երևույթ է Մայր Աթոռն այնտեղ աշխատող հոգևորականի համար՝ լինելով վանք և հոգևոր վարչական կենտրոն միաժամանակ: Ինչպես կերակրել կարիքավորներին՝ հոգով ու մարմնով, երբ սոցիալական ծառայության մեջ ես: Հարցերի պատասխանները՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի դիմանկարում:

 

1/1
1/1
26 Հուլիս Դիմանկար. Հայկ Կիսեբլյան
  • Հյուր՝ Հայկ Կիսեբլյան

Ինչպես եղավ, որ շատ բան ասող «Քեսաբ» արմատը նրա ազգանվան միջից կորավ և հոր անունն էլ Վարդանից Վասիլի փոխվեց: Ապրիլյան քառօրյային ինչով էր զբաղված  նա «Հայդուկ» ջոկատի կազմում: Կյանքի ինչ հանգամանքների արդյունքում ձևավորվեց նրա քրիստոնեական աշխարհայացքը և նա պորտալարով կապվեց մայր Եկեղեցուն: Ինչ է տալիս նրան Քրիստոսի վարդապետությունը, և արդո՞ք ունի քրիստոնյայի համար այնքան անհրաժեշտ խաղաղության չափաբաժինն իր ներսում: Հարցերի պատասխանները՝ ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի դիմանկարում:

 

1/1
1/1
19 Հուլիս Դիմանկար. Արմեն Սահակյան

Նա ռուսաստանաբնակ հայերից է, որն այս տարի ընտանյոք վերջնականապես հաստատվեց Երևանում: Ինչ կապ ունի դրա հետ վերջին իշխանափոխությունը: Շուրջ 20 տարի ապրելով օտարության մեջ՝ ինչպես կարողացավ պահպանել հայի իր տեսակը և չկտրվել «հայրենիք» պորտալարից: Խորհրդային տարիներին սրբապատկերներ փորագրող և խաչը համբուրող նրա հորն ինչու էին ծաղրում, և ինչպես հոր հավատն առ Աստված փոխանցվեց որդուն: Ինչու է եկեղեցի գնալը և հաղորդություն ստանալը համեմատում մոր կրծքից մանկան կերակրվելու հետ և ինչու չի հասկանում նրանց, ովքեր արդարացնում են իրենց՝ եկեղեցի չգնալը: Հարցերի պատասխանները՝ Արմեն Սահակյանի դիմանկարում:

1/1
1/1
12 Հուլիս Դիմանկար. Արսեն Վարդանյան
  • Հյուր՝ Արսեն Վարդանյան

12 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Գուցե դրանից հետո կորցրած ժպիտների փո՞ւնջն է փորձում հետ բերել, երբ կյանքում ամենից  շատ կարևորում է ժպիտը: Դժվար չէ՞ դպրոցում հայոց լեզվի և գրականության  միակ տղամարդ ուսուցիչը լինել: Երբ բարկանում է իրեն բարկացրած երեխայի վրա, ինչու է  ձեռքը գրպանը տանում և որպես պատիժ  ինչ է  այնտեղից հանում:  Ինչու է կարծում, որ ԱԱԾ-ը պիտի լրջագույնս զբաղվի հայոց լեզվի և գրականության թեստային հարցաշարով: Ինչ է հոգևոր Հայաստանը նրա համար, և ինչ դեր է նա այդտեղ հատկացնում Աստծուն ու եկեղեցուն: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ մանկավարժ Արսեն Վարդանյանի դիմանկարում:

 

1/1
1/1
05 Հուլիս Դիմանկար. Էդգար Աղաբեկյան
  • Հյուր՝ Էդգար Աղաբեկյան

Նրա ֆեյսբուքյան էջում ազդարարված Վահագնի ծնունդը ինչ կապ ուներ Խորենացուց մեզ հասած «Վահագնի ծնունդի» հետ: Ինչ է նրա համար հայրությունը որպես քրիստոնյայի: Տնտեսագետի իր աչքերով արդյո՞ք Աստվածաշունչը նաև բիզնես ձեռնարկ է: Կյանքի ի՞նչ հանգամանքների և մարդկանց է պարտական իր քրիստոնեական ձևավորված աշխարհայացքի համար և ինչու է համոզված, որ ազգովին մեզ երկրորդ դարձ է պետք: Հարցերի պատասխանները՝ տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի դիմանկարում:

1/1
1/1
28 Հունիս Դիմանկար. Տ. Նշան քհն.Ալավերդյան

Երբ 6-րդ դասարանում երազում էր հոգևորական դառնալ, ուղղակի համոզված էր, որ Գևորգյան ճեմարանը դեռևս երկու դար առաջ  է փակվել: Ինչու ճեմարան ընդունվելիս թաքցրեց իր մկրտված չլինելը, և ինչ փոխեց ճեմարանը նրա կյանքում: Բանակային և բանտային ծառայության մեջ կարողացա՞վ մարդկանց որսորդ լինել: Երևանի ամենափոքրիկ եկեղեցուց մինչև Մեծ Բրիտանիայի թեմ ինչպե՞ս քարոզել նույն Քրիստոսին և աշխարհում օր օրի հալածական դարձող քրիստոնեությունը: Հարցերի պատասխանները՝ Տ. Նշան քհն. Ալավերդյանի դիմանկարում:

 

1/1
1/1
21 Հունիս Դիմանկար. Վահե Արսեն
  • Հյուր՝ Վահե Արսեն

Նրա բանաստեղծությամբ դրոշը մինչև այսօր ծածանվում է Ռոտերդամում: Նրա իսկ հայրենիքում փակի տակ դրված գիրքը քաղաքակա՞ն, թե՞ զուտ գրական դրդապատճառներով էր, որ դեմոկրատիայի այդ օրրանում ճանաչվեց տարվա լավագույն գիրք: Ինչպես է սոցիալ-քաղաքական կյանքը նա դարձնում պոեզիա: Ինչու է կարծում, որ մարդը վիճակ է: Ինչու է համարում, որ «Նարեկը» հայի պարականոն ավետարանն է: Ինչ փոխվեց նրա կյանքում, երբ ինքն այն աշխարհից վերադարձավ «Հիսուս Քրիստոս» անունը շուրթերին: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենի դիմանկարում:

 

1/1
1/1
14 Հունիս Դիմանկար. Արամայիս Նազարյան

Նրա ազգատոհմում բժիշկներ չեն եղել, ոչ էլ մանկուց էր երազում բժիշկ դառնալ: Որոնք են նրա համար «բժիշկ-հիվանդ» իդեալական հարաբերությունները: Ինչպես վարվել հիվանդի հետ, եթե նա քեզ հանդիպած առաջին հիվանդը չէ, իսկ դու նրա կյանքում հայտնված առաջին բժիշկն ես: Այսքան տարի նրա գործը մարդկային սրտի հետ է: Ինչ է հասցրել իմանալ մարդու և նրա սրտի մասին: Որպես բժիշկ ունեցե՞լ է իր կյանքում հարցեր՝ ուղղված Աստծուն: Ինչ կարող է տալ հավատը մարդուն: Հարցերի պատասխանները՝ սրտաբան Արամայիս Նազարյանի դիմանկարում:

 

1/1
1/1
07 Հունիս Դիմանկար. Սամվել Հովհաննիսյան

Էջմիածնում նրա ծնվելը կանխորոշված էր նրա ծննդից առաջ: Ինչպես առանց քննություն տալու հայտնվեց Գևորգյան ճեմարանում: Ղարաբաղյան պատերազմում ինչպես կրակեցին դեռևս Մեծ Հայրենականից մնացած հրացանները: Երբ և ինչպես տեղի ունեցավ նրա հանդիպումը Նարեկացու հետ, և ինչու է «Նարեկը» նա համարում գիրք «երեքը՝ մեկում»: Հարցերի պատասխանները՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանի դիմանկարում:

 

1/1
1/1
31 Մայիս Դիմանկար. Մարտիրոս Մինասյան

Կարիերա անելու հեռանկարո՞վ նրան ծնողները խորհրդային տարիներին ռուսական դպրոց տվեցին: Սառը պատերազմի տարիներին Խորհրդային երկրի սրտում՝ Մոսկվայում, դիվանագետ աշխատելը ծա՞նր խաչ էր նրա համար: Ինչու 88-ի ազգային զարթոնքի առաջնորդները չբռնեցին քննությունը, երբ եկան իշխանության: Կբռնե՞ն քննությունն այսօ՛ր իշխանության եկածները: Ինչու է մարդն արտակարգ իրավիճակներում փնտրում Աստծուն, և որն էր նրա՛ կյանքի արտակարգ պատահարը, որ գտավ Աստծուն: Ինչ ասել է հոգևոր մարդ: Հնարավո՞ր է լինել ոչ քրիստոնյա, բայց հոգևոր մարդ:  Հարցերի պատասխանները՝ բիզնեսի խորհրդատու Մարտիրոս Մինասյանի դիմանկարում:

 

1/1
1/1
24 Մայիս Դիմանկար. Կարինե Հալաջյան

Արդյո՞ք այն, որ նրա հորը կոչում էին «Հայկական Լևիտան», չկանխորոշեց նրա մուտքը ռադիո: Նրա ստացած ռուսական կրթությո՞ւնն էր պատճառը, որ Լեզվի տեսչությունը մի անգամ հատուկ հետաքրքրվեց նրանով: Ինչպիսին էին նրա ուղիղ եթերները, և ինչ արտակարգ պատահարներով էին դրանք հարուստ: Ինչ փոխվեց նրա կյանքում, երբ եղբայրն առաջին անգամ Աստվածաշունչ ձեռք բերեց: Երկա՞ր էր մոմ վառելուց մինչև գիտակից հավատ ճանապարհը, և ինչպես նա անցավ այն: Հարցերի պատասխանները՝ ռադիոլրագրող Կարինե Հալաջյանի դիմանկարում:

1/1
1/1
17 Մայիս Դիմանկար. Սուքիաս Թորոսյան

Ինչպես եղավ, որ երկուսուկես տարեկան մանկիկը դարձավ Օպերային թատրոնի դերասան: Ինչու է Պուչինին նրա համար հնչում որպես  օրորոցային: Անընդհատ ինչ-որ բան հիմնադրելու և ինչ-որ նոր բան անելու նրա հիվանդության դեմն արժե՞ առնել: Ինչու է կարծում, որ միակ հեղափոխությունը ինքդ քեզ փոխելն է, իսկ երգիծանկարչությունը՝ պրոֆիլակտիկա և վիրահատական միջամտություն: Ինչու մահից չի վախենում՝ այն աշխարհից երկու անգամ հետ դառնալուց հետո: Ինչ կիսատ գործեր ուներ իր կարծիքով, որ Աստված նրան հետ դարձրեց երկիր: Հարցերի պատասխանները՝ երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի դիմանկարում:

1/1
1/1
10 Մայիս Դիմանկար. Արթուր Ոսկանյան

Հասարակարգ փոխելը նրան մասնագիտություն փոխել արժեցավ: Ինչո՞ւ: Ինչպես էր ապագա փիլիսոփան խորհրդային բուհում հաղթահարում գիտական աթեիզմն ու կոմունիզմը: Ինչպես հայտնվեց հավատի ու աստվածպաշտության դաշտում և որպես հյուրընկալության փորձագետ ինչպես է պատկերացնում առաջին քրիստոնյա երկիրն աշխարհին ի ցույց դնելու կերպերը: Հարցերի պատասխանները՝ հյուրընկալության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի դիմանկարում:

 

1/1
1/1
03 Մայիս Դիմանկար. Վաչագան Սարգսյան

Ինչպես է նրան հաջողվում տարիներ շարունակ ամեն օր մտնել հազարավոր երեխաների տներ, ինչու նրան նեղ եկան աշխարհի 8 հրաշալիքները, որ ստեղծեց 9-րդը:  Եթե երեխան ուրախությամբ է գնում դպրոց, ինչ թաքնված վտանգ կարող է դրանում լինել: Ինչու է «ղեկավար» բառը դադարել ծառայել իր բուն իմաստին, և երբ է խնձորի տերը դառնում որդը: Մաթեմատիկոսի և ստեղծագործողի  իր մանրադիտակով ինչպես գտավ Աստծուն  և ինչպիսի անոթ է ինքն իրեն համարում Մեծ Բրուտի ձեռքի տակ: Հարցերի պատասխանները՝ դասագրքերի հեղինակ, գրող Վաչագան Սարգսյանի դիմանկարում:

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49