Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
22:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 23:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 23:30 - դասական երաժշտություն, 23։00 - Նոր գրքեր, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Ինչ են ասում նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
Հեղինակ` Հասմիկ Գուլակյան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 10:00, 22:00
Հինգշաբթի - 02:00
Կապ
hasmikgulakian@gmail.am
Ակունք

Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Բաժանորդագրվել
26 Ապրիլ Հետհարյուրամյա վերլուծություններ (մաս Ա)

Այսօր՝ Մեծ եղեռնից ավելի քան հարյուր տարի անց, այդ արյունահեղության սպառնալիքը չի վերացել. թուրքը ժամանակին չի կարողացել վերջնականապես լուծել իր առաջ դրած խնդիրը՝ «վերացնել հայն ու Հայաստանը»: 2016-ին եղեռնագործի ձեռագիրը կրկին տեսանք Թալիշում… 
Վաղուց է ինձ տանջում մեղքի զգացումը Հայոց ցեղասպանության զոհերի համար: Հետո այդ զոհերին գումարվեցին Արցախյան ազատամարտի զոհերը՝ համեմատաբար այլ ենթատեքստով, 2016-ի ապրիլյան զոհերը… Արդեն քանի տարի ես սպանվում եմ զինադադար կոչված այս աճպարարության զոհ դարձած յուրաքանչյուր հայ զինվորի հետ… Եվ անընդհատ ուղեղս սղոցում է նույն հարցը. «Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ սպանեն…»: 

  • Ռաֆայել Թադևոսյան 

 

19 Ապրիլ Հայ պոեզիան Արցախյան շարժման՝ Եղեռնի թեմայով ցուցապաստառներում (մաս Բ)

Թե ինչու 1988-ի փետրվարյան խաղաղ ցույցերի ցուցապաստառների բովանդակությունը փոխվեց հատկապես Սումգայիթի ցեղասպանությունից հետո, ինքնին հասկանալի է: 
Մեր պայքարը սահմանադրական էր, ժողովուրդն իր ըմբոստությունն արտահայտում էր խաղաղ ցույցերի ու երթերի միջոցով, իսկ գաղափարական ընդվզումը դրսևորում էր ցուցապաստառներում, որոնց ընձեռած հարուստ նյութը ուսումնասիրության աղբյուր է հետազոտողների համար:
Ուշագրավ է ցուցապաստառների բովանդակության գեղարվեստական կողմը. հաճախ էինք այնտեղ տեսնում մեջբերումներ մեր նշանավոր մտավորականների, հատկապես բանաստեղծների չափածո խոսքից: Սա նաև խոսում է այն մասին, թե մեր գրողները որքա՜ն ճիշտ գրականություն են ստեղծել մեզ համար…

  • Հարություն Մարության
12 Ապրիլ Հայ պոեզիան Արցախյան շարժման՝ Եղեռնի թեմայով ցուցապաստառներում (մաս Ա)

Թե ինչու 1988-ի փետրվարյան խաղաղ ցույցերի ցուցապաստառների բովանդակությունը փոխվեց հատկապես Սումգայիթի ցեղասպանությունից հետո, ինքնին հասկանալի է: 
Մեր պայքարը սահմանադրական էր, ժողովուրդն իր ըմբոստությունն արտահայտում էր խաղաղ ցույցերի ու երթերի միջոցով, իսկ գաղափարական ընդվզումը դրսևորում էր ցուցապաստառներում, որոնց ընձեռած հարուստ նյութը ուսումնասիրության աղբյուր է հետազոտողների համար:
Ուշագրավ է ցուցապաստառների բովանդակության գեղարվեստական կողմը. հաճախ էինք այնտեղ տեսնում մեջբերումներ մեր նշանավոր մտավորականների, հատկապես բանաստեղծների չափածո խոսքից: Սա նաև խոսում է այն մասին, թե մեր գրողները որքա՜ն ճիշտ գրականություն են ստեղծել մեզ համար…

  • Հարություն Մարության

 

05 Ապրիլ Իսլամական արմատականություն. հիմնախնդիրներ և քաղաքականություն (մաս Բ)

Արաբական աշխարհի սրտում ձևավորվել է մի ռազմական-ահաբեկչական կառույց, որպիսին չի եղել նախորդ ժամանակներում… Այսպիսի՛ նկրտումներ նախորդ շրջանի արմատական իսլամիստները կարծես թե չեն ունեցել… Նաև այս ծավալի ավերածություններ ոչ մի կազմակերպություն չի գործել աշխարհում… Մերձավոր և Միջին Արևելքի այս կամ այն շրջանը պարբերաբար վերածվում է եռացող կաթսայի…
«Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն օդից չհայտնվեց տարածաշրջանում, ոչ էլ մե՛կ օրում ձևավորվեց: Այս կառույցի միջոցով են ոմանք փորձում Մերձավոր և Միջին Արևելքում լուծել իրենց հարցերը, որի հետևանքով տուժում են բոլորովին անմեղ մարդիկ:
Այդ դժբախտությունները չեն շրջանցում նաև տեղի հայությանը…

  • Սարգիս Գրիգորյան
29 Մարտ Իսլամական արմատականություն. հիմնախնդիրներ և քաղաքականություն (մաս Ա)

Արաբական աշխարհի սրտում ձևավորվել է մի ռազմական-ահաբեկչական կառույց, որպիսին չի եղել նախորդ ժամանակներում… Այսպիսի՛ նկրտումներ նախորդ շրջանի արմատական իսլամիստները կարծես թե չեն ունեցել… Նաև այս ծավալի ավերածություններ ոչ մի կազմակերպություն չի գործել աշխարհում… Մերձավոր և Միջին Արևելքի այս կամ այն շրջանը պարբերաբար վերածվում է եռացող կաթսայի…
«Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն օդից չհայտնվեց տարածաշրջանում, ոչ էլ մե՛կ օրում ձևավորվեց: Այս կառույցի միջոցով են ոմանք փորձում Մերձավոր և Միջին Արևելքում լուծել իրենց հարցերը, որի հետևանքով տուժում են բոլորովին անմեղ մարդիկ:
Այդ դժբախտությունները չեն շրջանցում նաև տեղի հայությանը…

  • Սարգիս Գրիգորյան
22 Մարտ Ինչ առեղծվածներ են թաքնված հայոց հողում. Սևանի գաղտնիքները

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը կարևոր, քաղաքակրթության համար նշանակալի բացահայտումներ է կատարել Սևանա լճի հատակում: Հայտնաբերել են հնագույն բնակավայրերի հետքեր, քարանձավի մուտք, բուրգի գագաթ (2 մետր), բեզոարյան այծի ոսկոր և այլն:
Ակումբի աշխատանքները սահմանափակ են, որովհետև չկա պետական աջակցություն: Հետո էլ զարմանում ենք, որ չենք կարողանում մեր արժեքները ներկայացնել աշխարհին…

  • Ռաֆայել Մկրտչյան
15 Մարտ Գարեգին Նժդեհի գաղափարների ժառանգորդները (մաս Բ)

100 և ավելի տարի առաջ Գարեգին Նժդեհը գրել է գործեր՝ դրանք հատկապես հասցեագրելով երիտասարդությանը: Գրել է տագնապով, որովհետև հայությունը ձուլման վտանգի եզրին էր. կորցրել էինք մեր անկախ պետականությունը, իսկ երկրագնդի տարբեր հորիզոնականներում ծվարած մազապուրծ հայության որոշ շերտեր, հատկապես՝ երիտասարդները, ճնշված իրենց կարգավիճակից, ամաչում էին հայ լինելու համար… Մինչդեռ հենց երիտասարդ սերո՛ւնդը պետք է կարողանա, Սպարապետի արտահայտությամբ, «կատարել ժամանակի պահանջը ու փրկել ապագան վտանգված մեր ժողովուրդը»:
Դժբախտաբար, ցայսօր էլ Նժդեհի մտավախություններն օրակարգային են: Բարեբախտաբար, ցայսօր էլ նրա այս պատգամներին հետևողներ կան:

  • Անահիտ Հարությունյան, Վրույր Արծրունի

 

08 Մարտ Գարեգին Նժդեհի գաղափարների ժառանգորդները (մաս Ա)

Վերջերս ուշադրությունս գրավեցին Գարեգին Նժդեհի մի քանի աշխատությունների վերահրատարակություններ՝ երիտասարդների մի փոքր խմբի նախաձեռնությամբ: Նրանք ոչ միայն տպագրության են պատրաստել այս ժողովածուները, այլև կազմակերպել են դրանց շնորհանդեսները:
Գաղափարական այս երիտասարդները լավ են յուրացրել իրենց մեծ ուսուցչապետների՝ Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի պատգամները և, իրենց մի խումբ հասակակիցների հետ, կամովին ազգանվեր առաքելություն են կատարում:

  • Անահիտ Հարությունյան, Վրույր Արծրունի
01 Մարտ Վրաստանի 1918-ի խարանը…

Այս անգամ մեր զրույցը Ռուս-հայկական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտ. դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ մեր պատմության քիչ լուսաբանված ու քչերին հայտնի մի էջի` 1918 թ. հայ-վրացական պատերազմի մասին է։ Այս պատերազմի առիթը եղավ Ուզունլար և Դիսիկ գյուղերի բնակչության ապստամբությունը վրացական բռնությունների դեմ: Թիֆլիսում խարիսխ ձգած ֆրանսիական և բրիտանական առաքելությունները «լուծեցին այս կնճիռը»՝ դեկտեմբերի 31-ին դադարեցնել տալով ռազմական գործողությունները: Այս թեմային է նվիրված հաղորդման հյուրի կազմած մյուս՝ «Հայ-վրացական պատերազմը (1918 թ.). նյութեր և փաստաթղթեր» ժողովածուն։ 

  • Վլադիմիր Հարությունյան

 

22 Փետրվար Արցախյան շարժո՞ւմ, թե հայկական հեղափոխություն

Արցախյան շարժումը, որպես այդպիսին, տարբեր առիթներով լուսաբանել, գնահատել, վերլուծել, մեկնաբանել են թե՛ հայերը, թե՛ օտարները: Նրանց գաղափարական, քաղաքական, իրավական, սոցիալ-հոգեբանական և այլ տեսակետներն ու կարծիքներն առանձնապես շատ չեն տարբերվել իրարից: Հասկանալի է, խոսքը թուրքական կամ թրքամետ արժևորումների մասին չէ: Սակայն Հարություն Մարությանի եզրահանգումը տարբերվում է ցայսօր մեզ հայտնի, ծանոթ կամ ընդունված գնահատականներից. նա այն անվանում է «հեղափոխություն»: Իսկ նրա դասական փաստարկները բավական համոզիչ են:

  • Հարություն Մարության
15 Փետրվար Հայոց հայրենատիրություն. Վիլսոնյան Հայաստան

ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության մեջ արձանագրվել է մի աննախադեպ փաստ. 1927-ի հունվարին Սենատը չի վավերացրել 1923-ին կնքված թուրք-ամերիկյան պայմանագիրը: Սենատորներն իրենց մերժումը հիմնավորել են մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը»: Սա այնպիսի անժամանցելի հաղթաթուղթ է ԱՄՆ-ի ձեռքին, որով սեփական քաղաքական շահերը պաշտպանելիս յուրաքանչյուր պահի կարող է նեղը գցել Թուրքիային…

  • Արա Պապյան
08 Փետրվար Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի…

Ապրիլյան ռազմագործողությունից հետո մեր հանրությունը, երկրի ներսում թե դրսում, կրկին զանգվածաբար դարձավ քաղաքագետ, փորձագետ, դիվանագետ, վերլուծաբան, մեկնաբան և չգիտեմ թե էլինչաբան… Ազատագրված հողերը հանձնելու մասին այս դատողություններն ու մեկնաբանությունները հայկական լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում ժողովրդի մի զգալի զանգվածի հասցրել էին հիստերիայի, բառիս բուն իմաստով` հանել հոգեկան հավասարակշռության վիճակից… Հոգեբանական այս տեռորը (հատուկ եմ օտար բառ գործածում), կարծում եմ, հստակ նպատակաուղղված գործողություն է…

  • Գևորգ Յազըճյան
  • Գագիկ Գինոսյան
01 Փետրվար Կրկին Կարսի խայտառակության մասին

Առաջին հանրապետության անկումը միջազգային դավադրության հետևանք էր: Իսկ ի՞նչ արեցինք մենք Կարսի բերդը պաշտպանելու և հայոց պետականությունը պահպանելու համար… Փորձե՞լ ենք կռահել, թե հասարակական ինչպիսի՛ հարաբերություններ էին ստեղծվել ՀՀ-ում և, մասնավորապես, Կարսի մարզում, ինչպիսի՛ն էին, առհասարակ, մթնոլորտն ու կացությունը երկրում, որոնց պատճառով կամ հետևանքով բանակը հայտնվեց նման խայտառակ վիճակում... Ինչո՞ւ հայկական բանակը Կարսում չկռվեց, չկատարեց իր պարտականությունը: Բայց նույն օրերին Դրոն Սուրմալուի ճակատում ջարդեց թուրքերին…

  • Վլադիմիր Հարությունյան
25 Հունվար Գրական երկու հայերենների մերձեցման հարցեր

Զարմանալի ճակատագիր ունի մեր ժողովուրդը: Տարբե՛ր առումներով: Կոտորակված հայրենիք: Երկու եկեղեցի: Երկու գրական լեզու: Հայկական երկու հանրապետություն: Վերջիններիս միավորման համար մեր ժողովուրդը պայքարում է սովետական պետության արշալույսից: Այլ են եկեղեցու և աշխարհաբար գրական լեզուների պարագաները: Եթե Հայ առաքելական եկեղեցու միավորման համար ընդամենը բարի կամք է հարկավոր, ապա այլ է գրական հայերենների պարագան: Սրանք լեզվական տարբեր համակարգեր են, և ոչ ճիշտ միջամտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ…

  • Հակոբ Չոլաքյան
18 Հունվար Ազգային ինքնություն եվ պատմական հիշողություն

«Ազգային ինքնություն», «պատմական հիշողություն» արտահայտությունները հաճախ ենք հոլովում մեր գրավոր կամ բանավոր խոսքում: Իրականում դրանք խորքային կապ ունեն իրենց հիմքում և պայմանավորված են մեկը մյուսով: Որևէ ժողովրդի ազգային վերազարթոնքի ժամանակ, երբ տվյալ հանրությունը ասես կրկին վերարթնանում է տևական թմբիրից, անշուշտ, շարժիչ ուժը անցյալի հիշողությունն է: Այսինքն՝ «ազգային ինքնություն» և «պատմական հիշողություն» հասկացությունների գիտակցմամբ է ձևավորվում այն կենսամիջավայրը, որը միտված է ազգապահպանությանը: Այլ կերպ ասած՝ պատմական հիշողությունը վերարթնանում է, երբ վտանգվում է ազգային ինքնությունը:

  • Հարություն Մարության
11 Հունվար Վտանգված ինքնության հիմնախնդիրները հայ գրականության մեջ (մաս Բ)

Փոքր Մհերի, օտար բառով ասած, ֆենոմենը դարձել է մեր մշտնջենական ուղեկիցը… Ագռավաքարում նրան փակելը Ե. Չարենցն անվանել է «դավադրություն հայոց ազգի դեմ»: Լևոն Խեչոյանն իրեն նույնացրել է Փոքր Մհերի հետ: Ի՞նչ է տարել իր հետ Մհերը Ագռավաքար՝ պահպանելու համար…
Հայ մարդու օտարումն իր երկրից դարձել է օրինաչափություն: Ինչո՞ւ է նա ինքնօտարվում իր հայրենիքից… Ինչո՞ւ է վտանգվել բարոյական արժեհամակարգի գերագույն՝ ազգային գործոնը: Ինչո՞ւ են ոմանք գետնատարած սլանում դեպի նյութը, հատկապես՝ դեպի փողը… Ի՞նչն է տրոհել համազգային բարոյականության ամբողջականությունը…

  • Սաթենիկ Ավետիսյան
04 Հունվար Ինչ առեղծվածներ են թաքնված հայոց հողում

Հայկական լեռնաշխարհը եղել է սրբազան օրենքների երկիր, որի հողը ցայսօր խնամքով պահել-պահպանել է Հայոց անձնագիրը: Այդ անթեղված գանձը, իր տարբեր երեսակներով, մայր հողից կորզել հնարավոր եղավ միայն երկրի անկախության պայմաններում՝ կոտրելու համար գիտության մեջ արհեստականորեն ստեղծված մի շարք կարծրատիպեր: Մեր հայրենի հողն ինքնին պատմական հուշարձան է, որի յուրաքանչյուր միլիմետրի պահպանությունը բոլորիս պարտքն է: Բարձրյալին է միայն հայտնի, թե ինչե՛ր են անթեղված հայոց հայրենիքի բռնագրավված տարածքներում… Մեր մի բուռ հանրապետությունում և Արցախ աշխարհում վերջին տարիներին պեղվել են այնպիսի հնավայրեր, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի մի շարք գիտնականների, հատկապես՝ հնագետների ուշադրությունը:

  • Հակոբ Սիմոնյան

 

28 Դեկտեմբեր Կոտրվող գիտական կարծրատիպեր

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտ. արշավախմբերը արտերկրի իրենց գործընկերների հետ, արդեն քանի տարի, Վայոց ձորում՝ Արենիում, և Կոտայքի մարզում՝ «Նոր Գեղի 1» քարեդարյան կայանում, պեղումներ են կատարում: Նրանց հայտնաբերած մի քանի գտածոների մասին արդեն հրապարակումներ են եղել արտերկրի գիտական հեղինակավոր պարբերականներում:  Նոր Գեղի հնավայրում  հայտնաբերել են մոտ 325–330 հզ. տարվա վաղեմության աշխատանքի քարե գործիքներ, այսինքն՝ նախամարդու պատրաստած իրեր: Գտածոները բացառիկ հնարավորություն են տալիս համաշխարհային գիտության մեջ կոտրելու հին կարծրատիպեր:

  • Բորիս Գասպարյան
21 Դեկտեմբեր Վտանգված ինքնության հիմնախնդիրները հայ գրականության մեջ (մաս Ա)

Մեր մշակութային-գաղափարական պարտությունների և հոգևոր ձևախեղումների մասին հաճախ ենք խոսում նույնիսկ կենցաղային թվացող թեմաներով զրույցներում, որովհետև մեզ սպառնացող վտանգը վաղուց այլասերել է մեր գոյափիլիսոփայությունը՝ բոլոր առումներով: Մեր հանրությունը կարծես սա չի էլ զգում առօրյայում. այնքա՜ն է կքած տարբեր հոգսերի տակ, որ հանապազօրյա հաց վաստակելն է այժմ նրա գերխնդիրը. նա, մի տեսակ, ժամանակ չունի իր ապագայի մասին մտածելու… Նա չի էլ մտածում, որ հրաժարվել է հոգենորոգության իր ազգային ծեսից…

  • Սաթենիկ Ավետիսյան
14 Դեկտեմբեր Գիտությանը գիտական վերաբերմունք

Անկախության տարիներին մեր գիտակրթական համակարգը (նույնը կարելի է ասել մյուս ոլորտների մասին), մեղմ ասած, հայտնվել է լաբորատորիայի փորձակենդանու կարգավիճակում, և հասկանալի չէ, թե երբ են ավարտվելու «բարեփոխումները»: Մեր գիտակրթական ոլորտում անհապաղ լուծման կարոտ բազում թերություններ ու հիմնախնդիրներ կան, որոնց անընդհատ ավելանում են նորերը: Մեր եթերից տարիներ շարունակ խոսել ենք այդ մասին, զրուցել ոլորտի լավագույն մասնագետների հետ, որոնք առաջարկել և այսօր էլ առաջարկում են լուծումներ: Սակայն համակարգի պատասխանատուները հաճախ ոչ գիտական վերաբերմունք են ցուցաբերում այս հարցերին: 

  • Աշոտ Մելքոնյան
  • Էդուարդ Ղազարյան
07 Դեկտեմբեր Հատուցման եվ պահանջատիրության գիտական հիմնավորումներ

«Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովը թեմատիկ առումով եզակի էր, որովհետև առաջին անգամ էր մեզանում Հայոց ցեղասպանության համար հատուցման հարցը քննվում գիտական՝ ակադեմիական մակարդակով: Այս երևույթի պետական մեկնարկը, կարելի է ասել, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էր, որտեղ փոքր չափաբաժնով, ինչ-որ տեղ երկյուղածորեն, բայց հստակ խոսվում է նաև հատուցման խնդրի մասին: 
Արդիականն այժմ հայոց պահանջատիրության կերպարի ձևավորումն է և այն ուղին մատնանշելը, որով պետք է անցնենք պայքարի այս փուլում: 

  • Աշոտ Մելքոնյան

 

30 Նոյեմբեր Բնապահպանությունը եվ մենք

Սովետական հասարակարգում բացակա որոշ ոլորտներ այսօր բավական դժվարությամբ են կայանում: Օրինակ՝ բնապահպանությունը: Իհարկե, կայսրության հոգեվարքի տարիներին արդեն ձևավորվում էին բնապահպանական շարժումներ: Մասնագետներն ահազանգում էին մարդու առողջությունն ու նրա կենսամիջավայրը վտանգող երևույթների մասին, քննադատում կենտրոնական իշխանություններին, որովհետև ամեն ինչ այնտեղ էր որոշվում: Սակայն ցավալի է, բայց փաստ, որ անկախությունից հետո մենք առավել հրեշավոր ձևերով և չափերով սկսեցինք ավերել մեր բնությունը, երկիրը. ասես ուրիշի՝ օտարի հայրենիքի նկատմամբ է ձևավորվել ու արմատավորվել սպառողական այդ անհագուրդ վերաբերմունքը:

  • Հակոբ Սանասարյան

 

23 Նոյեմբեր Լեռ Կամսարի գրավոր ժառանգությունն ու նրա ժառանգորդները

Ամեն անգամ Լեռ Կամսարի մասին մեր հերթական հաղորդումից կամ նրա մասին Վանուհի Թովմասյանի՝ այլ կամ այն լրատվամիջոցում ելույթից հետո առաջացած հետաքրքրասիրության ալիքը հորձանք է տալիս հատկապես երիտասարդության շրջանում, ինչն անչափ ուրախալի է: 
Ընթերցողի սեղանին է Լեռ Կամսարի հերթական՝  «Չապրած օրեր» ժողովածուն, որը շահեկանորեն տարբերվում է մյուսներից թե՛ Գևորգ Մշեցու ձևավորումով, թե՛ Արմեն Քեշիշյանի ծանոթագրություններով: Շնորհակալություն նաև Հայկ Խեմչյանին՝ հատորը բավական բծախնդրորեն խմբագրելու և սրբագրելու  համար: 

  • Արմեն Քեշիշյան

 

16 Նոյեմբեր Հայ-թուրքական առնչություններ. պատմություն եվ արդիականություն (մաս Բ)

Հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է Համշենի՝ որպես հայկական երկրամասի, մասնավորապես համշենահայության իսլամացման մեթոդների ու ընթացքի պատմությունը: Տեղանունների թրքացումը կամ աղավաղումը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար. թուրքերը հետևողական քաղաքականություն են վարել այս հարցում՝ դեռ օսմանյան շրջանից:
 Համշենում բավական թվով աթեիստներ՝ մահմեդական մարքսիստներ կան: Բոլորն իրենց թուրք են անվանում, չնայած որ նրանց մանրատեղանուններում, կենցաղում, ավանդական երգ ու պարում պահպանվել են հայկական ոճը, հիմքը, հատկապես՝ արմատական բառերը:

  • Լուսինե Սահակյան 
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ