Ինչպե՞ս են ստեղծվել այն պարը, որը պարում ենք, երաժշտական գործիքը, որը նվագում ենք, և ճարտարապետական հանճարեղ կոթողները։ Ի՞նչն է դարձել կոմպոզիտորների, քանդակագործների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Ո՞ր թագավորները, քաղաքական գործիչներն ու սրբերն են լրջորեն զբաղվել արվեստով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ «Արվեստի երանգներ» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պատասխանել այս և մի շարք այլ հարցերի։

Շարունակում ենք մեր նախորդ հաղորդաժամի «Ավե Մարիա» կաթոլիկ աղոթքի թեման: Այսօր ձեզ կծանոթացնենք մեկ այլ «Ավե Մարիա» երաժշտական ստեղծագործության նույնքան հետաքրքիր պատմության, որը 18-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի և 19-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ Շառլ Գունոյի այսպես կոչված «համագործակցության» արդյունքն է:

