Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Մյունխենի կամերային նվագախմբի ու Բեռլինի RIAS երգչախմբի պատվերով և դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ջանքերով՝ 2011 թվականին ծնվեց ու աշխարհի տարբեր բեմերում հնչում է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը: 2017-ի մարտին ECM ձայնագրման ընկերությունը թողարկեց ձայնասկավառակը: Վստահ ենք, որ բոլորովին նոր շնչառութուն է սկսվելու աշխարհի ու հայ երաժշտության երկխոսության մեջ: «Իրենց տվել եմ հնարավորություն, որ մեզ երգեն»,- ասում է Մաեստրոն: