«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է իր հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի ննջման կամ վերափոխման տոնը: Հաղորդումն անդրադառնում է տոնի ակունքներին, ծիսակարգի որոշ կողմերին և առանձին դրսևորումներին հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մեջ:

Սբ Աստվածածնի կերպարն առանցքային տեղ է գրավում քրիստոնեական դավանաբանության մեջ և քրիստոնեական մշակույթի ամենատարբեր շերտերում: Հաղորդման ընթացքում ներկայացվում են սբ Աստվածածնին նվիրված մեծացուսցե շարականները, որոնք սբ Կույսին ձոնված տաղերի, ներբողյանների և այլ ստեղծագործությունների հետ միասին դասվում են հայ միջնադարյան երգաստեղծության բարձրագույն նվաճումների շարքին:

Հաղորդումն անդրադառնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Խաչի տոներին և դրանց վերաբերող շարականներին։

Հաղորդումը նվիրված է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու կենտրոնական ծեսի՝ սբ Պատարագի ընթացքում կատարվող հիմնական երաժշտաբանաստեղծական հատվածներին։

Հաղորդումը նվիրված է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու կենտրոնական ծեսի՝ սբ Պատարագի ընթացքում կատարվող հիմնական երաժշտաբանաստեղծական հատվածներին։

Հաղորդումն անդրադառնում է Մեծ պահքի վերջին՝ Չարչարանաց կամ Ավագ շաբաթվա ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ավանդաբար կատարվող հոգևոր երգասացություններին:

Հաղորդումը նվիրված է հայ գրականության Ոսկեդարի (V դ.) հանճարներից մեկի` ականավոր պատմագիր, աստվածաբան, իմաստասեր և թարգմանիչ Մովսես Խորենացու երաժշտաբանաստեղծական ժառանգությանը:

Հայ ազգագրության և բանագիտության հիմնադիր Գարեգին Սրվանձտյանցին նվիրված հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է ականավոր գործչի գրական և բանահավաքչական ժառանգությունը:

Հաղորդումը նվիրված է հայ ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հայ բանագիտության հիմնադիր Գարեգին Սրվանձտյանցին: Հաղորդման առաջին մասում ներկայացվում են Գ. Սրվանձտյանցի կյանքի ուղին և գործունեության ընդհանուր բնութագիրը:

Տաղը հայ միջնադարյան մասնագիտացված (պրոֆեսիոնալ) երգարվեստի հիմնական ժանրերից է, որը դրսևորվել է ժողովրդական և հոգևոր երաժշտության ոլորտում: Հոգևոր տաղերը բուռն ծաղկում են ապրել X դարում` իրենց կատարյալ մարմնավորումը ստանալով Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ: Հաղորդման ընթացքում դիտարկվում են Ս. Գ. Նարեկացու Հարության տաղերը:

Հայ հոգևոր երգարվեստի գոյության առաջին երեք դարերի ընթացքում ստեղծվել էր յուրաքանչյուր եկեղեցական տոնին նվիրված տարբեր հոգևոր երգերի մի ստվար զանգված: VIII դարից սկսած՝ միևնույն տոնի համար նախատեսված հոգևոր երգերը միավորվում են ութ մասից բաղկացած շարքում: Շարքի յուրաքանչյուր միավոր ստանում է շարական անունը, իսկ ամբողջական շարքը կոչվում է կանոն, կարգ կամ սարք: Ամէն մի կանոն կազմված է ութ տարբեր տեսակի շարականներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են կանոնի կազմում ընդգրկված շարականների դիտարկմանը:

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Հաղորդումը նվիրված է ականավոր երաժիշտ-բանահավաք և ֆոլկլորագետ, Կոմիտաս Վարդապետի սան Միհրան Թումաճանի (1890-1973) գործունեությանը։ Հաղորդման հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Զավեն Թագակչյանը։

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

Հաղորդումը նվիրված է հայ վիպական բանահյուսության կատարյալ նմուշներից մեկին՝ «Մոկաց Միրզա» վիպերգին, որը մեզ հասել է Կոմիտասի գրառած տարբերակով:

Ուշ միջնադարում ստեղծված «Կռունկ» երգը հայ պանդխտության երգերի կամ անտունիների ժանրի գլուխգործոցներից է: Իր գոյության ընթացքում այն ստացել է խորհրդանիշի իմաստ` դառնալով հայ ժողովրդի պատմական ճակատագրի գեղարվեստական ընդհանրացումը: «Կռունկ» երգը մեզ հասել է բանավոր ավանդույթով փոխանցված և 20-րդ դարում գրառված բազմաթիվ տարբերակներով, որոնցից չորսը դիտարկվում են հաղորդման ընթացքում:

Հաղորդումը նվիրված է «Կարոս խաչ» վիպերգին, որը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության մեջ խաչի պաշտամունքի առավել ինքնատիպ ու բարձրարժեք արտացոլումներից է։

Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

Հաղորդումը նվիրված է XIII դարի հայ ականավոր աստվածաբան, քերական, փիլիսոփա, գեղագետ, բանաստեղծ և երաժիշտ Հովհաննես Երզնկացու գործունեությանը:

«Գորանի» պարերգը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության ինքնատիպ ենթատեսակներից է: Բանավոր ավանդույթով մինչև 20-րդ դարը հարատևած «գորանիների» որոշ տիպաբանական հատկանիշների բացահայտումը թույլ է տվել ֆոլկլորագետներին թեկուզև մասնակիորեն լոյս սփռել իր տեսակի մէջ եզակի այս պարերգի վրայ: