Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչու Հիսուսն առաքյալներին ասաց, որ եթե Ինքը չգնա, Մխիթարիչը, այսինքն՝ Սուրբ Հոգին, չի կարող գալ: Սուրբ Հոգին ինչ հավելյալ բան ուներ անելու երկրի վրա, որ Որդին չէր արել։ Հիսուսը Նիկոդեմոսին ասաց, որ Հոգուց ծնվածը հոգի է, մարմնից ծնվածը՝ մարմին: Եվ առաջարկեց նրան վերստին ծնվել, այն է՝ Հոգուց ծնվել: Ինչպես հասկանալ սա: Հոգին այս պարագայում ի՛նչ գործառույթով է հանդես գալիս, և, ընդհանրապես, որոնք են Սուրբ Հոգու գործառույթները:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

