Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Գրիգոր Առաքելյան
Լայֆ քոուչ և քոուչինգ: Սրանք անգլերեն բառեր են, որոնք չեն հայացվում: Նա շատերի համար այս անհասկանալի լայֆ քոուչն է, որ քոուչինգ է վարում: Ինչպես են սրանք հայացվում նրա կողմից: Ինչու է կարծում, որ իդեալական մարդն ամենակեղծ տեսակն է մարդու, և անձնային աճի ինչ համակարգ է առաջարկում: Նրա «Զարթուցիչը» ինչ կապ ունի զվարթունների հետ և ինչպես արթնանալ նրա՛ զարթուցիչից: Ինչպես է մաթեմատիկական ճշգրտությամբ նրան հաջողվում ապացուցել, որ մեկ մարդը կարող է ավելին ստեղծել, քան մի ամբողջ երկիր: Քրիստոսի գալստյամբ ինչպես է ամբողջ մարդկության բացասական իներցիան փոխվում դրականի՝ ըստ նրա: Եվ սիրելու ինչ մոդել է առաջարկում նա, երբ մեջբերում է Քրիստոսի «Նմանվեք մանուկներին» արտահայտությունը:

