Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

«Գոնե բանաստեղծություն գրելիս ես սիրում եմ ասել ճշմարտությունը, մինչդեռ շատերը ստելու համար ընտրում են պոեզիան»,- ասում է նա: Ի՞նչ է ճշմարտությունը նրա համար, և ինչպե՞ս է այն նրա մոտ դառնում պոեզիա: 2008 թ. մարտի 1. ի՞նչ է զգում մարդը, երբ իր ընտանիքի անդամն է գտնվում բարիկադների այս կամ այն կողմում, իր դեպքում՝ հայրը: Երևան-Մոնպելիե-Փարիզ եռանկյունին սիրայի՞ն եռանկյունի է նրա կյանքում, և ինչո՞ւ է համոզված, որ քաղաքները պատկանում են նրանց, ում պատկանում են նաև այդ քաղաքների բոլոր լուսաբացները: Աստծուն հավատում է, թեև նրա հետ դեռ կռիվ-կռիվ է խաղում, իր ասելով՝ բանավիճում: Ո՞ւմ խաղադաշտում է գնդակը, և որքա՞ն է խաղի հաշիվը: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ գրող Ծովինար Բանուչյանի դիմանկարում:

