Ինչպե՞ս են ստեղծվել այն պարը, որը պարում ենք, երաժշտական գործիքը, որը նվագում ենք, և ճարտարապետական հանճարեղ կոթողները։ Ի՞նչն է դարձել կոմպոզիտորների, քանդակագործների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Ո՞ր թագավորները, քաղաքական գործիչներն ու սրբերն են լրջորեն զբաղվել արվեստով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ «Արվեստի երանգներ» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պատասխանել այս և մի շարք այլ հարցերի։

Միջնադարյան բենեդիկտյան Բենեդիկտբոյեռն (կամ կարճ՝ Բոյեռն) վանքը Գերմանիայի Բավարիա երկրամասում է: Տարիներ շարունակ տեղի վանականները հավաքել ու պահպանել են տարբեր բովանդակության գրքեր: Դրանցից թերևս ամենահայտնին «Կարմինա Բուրանա» ժողովածուն է, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Բոյեռնի երգերը»: Ժողովածուի նյութերի տարածմանը մեծապես նպաստել է գերմանացի կոմպոզիտոր և մանկավարժ Կառլ Հայնրիխ Մարիա Օրֆը՝ գրելով իր հայտնի «Կարմինա բուրանա» բեմականացված կանտատը:

