Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
25 Սեպտեմբեր Մաս 58
Հաղորդումը պատմում է այն մասին, թե ինչպես փարիսեցիներն ու օրենսգետները Տեր Հիսուս Քրիստոսից խնդրեցին Աստծո Օծյալը Նրա լինելու փաստը հաստատող երկնային մի նշան: Զարմանալիորեն ո՛չ փարիսեցիների, ո՛չ օրենսգետների և ո՛չ էլ մնացած հրեաների համար բավական չէին Հիսուսի կատարած բոլոր մեծագործությունները: Ի պատասխան այդ հարցի՝ Հիսուսը սաստող տոնով ասում է, որ չար և շնացող այս ազգին այլ նշան չի տրվելու՝ բացի Հովնան մարգարեի և հարավի դշխոյի՝ Սաբայի թագուհու՝ Սողոմոն արքային այցելելու նշանից: Ի՞նչ խորհուրդ և պատգամ ունեն այս երկու պատմական օրինակները հրեաների և այսօրվա քրիստոնյաների համար: Այս և այլ հարցերի պատասխաններն են հնչում հաղորդման ընթացքում:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49