Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց երկոտասան վարդապետացն Ռեթէոսի Աթենացւոյն, Դիոնեսիոսի Արիսպագացւոյն, Սեղբեստրոսի Հռոմայեցւոյն, Աթանասի Աղեքսանդրացւոյն, Կիւրղի Երուսաղեմացւոյն, Եփրեմի Ասորւոյն, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղեքսանդրացւոյն
Առակ. ԺԱ 2-11, Ես. ԿԱ 3-7, Եբր. ԺԳ 7-9, Յովհ. ԺԶ 33-ԺԷ 8
Սբ Աթանաս Մեծ, Որդու մարդեղության և Սբ Երրորդության մասին ճառից

