Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ոլորտը, որտեղ փորձում է ինքնաբացահայտվել նա, արդեն հերկած ոլորտ էր նրա պապի և հոր կողմից: Ոլորտի հայտնիների ընտանիքից լինելն ավելի շատ օգնե՞լ, թե՞ խանգարել է նրան կայանալու: 19 տարեկան էր, երբ մեկնեց Ֆրանսիա՝ ուսանելու, և նույն տարի էլ ստացավ Ֆրանսիայի ազգային ակադեմիայի ճարտասանության մրցույթի գլխավոր մրցանակը: Ինչպես դա նրան հաջողվեց: Ինչու Միլան Կունդերայի «Գոյության անտանելի թեթևությունը» վեպը նրա թարգմանական գրչի տակ դարձավ «Կեցության անտանելի թեթևությունը»: Ինչու էր, նրա կարծիքով, Կունդերան մինչև մարդու 30 տարեկան դառնալը կարևորում Աստվածաշունչ կարդալը: Ինչ կարող է սերն անել մարդու հետ: Սերը կարո՞ղ է «Օտարին» դարձնել «Մերձավոր»: Հարցերի պատասխանները՝ գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի դիմանկարում:

