Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և երաժշտագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, նաև հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանին: 1914 թ.-ին գրականության ասպարեզում ոչ մեկին չհանձնվեց Նոբելյան մրցանակ, միայն 1915-ին այդ մրցանակին արժանացավ Ռոմեն Ռոլանը: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայկական մշակույթի և երաժշտության հանդեպ: Իր նշանավոր «Ժան Քրիստոֆ» վեպի թարգմանության առիթով գրված նամակ-առաջաբանում նա Հայաստանը, երաժշտության առումով, համեմատում է Իտալիայի հետ: Սորբոնում ինքն է կազմակերպում Կոմիտասի բանախոսությունը և համերգը՝ նկատելով, որ նրա երաժշտությունը խորն է, ողբերգական և առնական, նույնիսկ իր երազկոտության մեջ:

