Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Հրայր Ճեպեճյան
Ծնունդով լիբանանցի է և իր ամբողջ կյանքն անցկացրել է մշակութային բազմազանության, ազգային և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող մարդկանց մեջ: Նրա կարծիքով՝ ինչպես է հաջողվում արաբական աշխարհում պահպանել մշակութային, կրոնական և ազգային ինքնության տարբերություններով մարդկանց համակեցությունը, ինչը հանդուրժողականություն քարոզող ժողովրդավար Եվրոպային այդպես էլ չի հաջողվում: Ինչպես պատահեց, որ Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղարի պատասխանատու պաշտոնը մինչև այսօր վստահվեց ազգությամբ հայ լիբանանցուն: Որն է այդ ընկերության առաքելությունը: Որոնք են, նրա կարծիքով, հասարակությունը քրիստոնեացնելու ժամանակակից ուղիները: Այս և այլ հարցերի պատասխանները՝ Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանի դիմանկարում:

