Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Լատինական Ամերիկայի կյանքը 20-րդ դարի սկզբին բնորոշվում է լատինամերիկյան ժողովուրդների դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական, քաղաքական և հոգևոր զավթողական քաղաքականությամբ, որը չէր կարող չանդրադառնալ գեղարվեստական գրականության վրա, հատկապես այս շրջանում գրված հակաիմպերիալիստական վեպերում: Լատինամերիկյան երկրներում ստեղծված այսպիսի երկերը զրկված չեն ազգային յուրահատկություններից, թեմատիկ և լեզվական դրսևորումներից: Նախ արժանահիշատակ է մեքսիկական ժողովրդական բանաստեղծությունը. առաջին հերթին՝ կոպլաները՝ քառատողերը, և կանսիոնները՝ երգերը, որոնք իրենց առաջատար, հիմնականում հեղափոխական թեմաներով մեծ ազդեցություն թողեցին մեքսիկական բանաստեղծության հետագա զարգացումներում…

