Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Ֆրանսիացի վիպագիր և էսսեիստ, մոդեռնիզմի ներկայացուցիչ Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներ»-ը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր վեպերից մեկը: Գրողն ապրել է այնպիսի դարաշրջանում, երբ Եվրոպան ցնցվում էր սոցիալական ալեբախումներից: Եվ այդ նույն ժամանակ գրված այս վեպում գրողին հետաքրքրում են ոչ թե պատմական կամ քաղաքական իրադարձություններ, այլ գիտակցական հոսքով ժամանակը, հիշողությունը հետ բերելու երևակայական աշխարհը:

