Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

«Նոյան տապան» արտահայտությունը մեզ հիշեցնում է «Համաշխարհային ջրհեղեղը»: Վերահաս ջրհեղեղից ազատվելու համար, Աստծո հրահանգով, Նոյը եռահարկ նաև` տապան է կառուցում իր ընտանիքի, ինչպես նաև երկրի բոլոր տեսակի ցամաքային կենդանի արարածների ու թռչունների համար:
Աստված մարդկության հետ Նոյի միջոցով երկրորդ կտակն է կապում: Նոյը պետք է դառնա մարդկության երկրորդ նախահայրը Ադամից հետոյ: Տեղի ունեցած աղետի` ջրհեղեղի հոգևոր պատճառը մարդկության մեծագույն ապականությունն էր և Աստծո պատասխան զայրոյթը: