Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Դրախտից վտարվելուց հետո, սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա: Բազմացան և մարդկանց չարագործությունները: Զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել, և տրտմեց Իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ Իմ ստեղծած ամեն մի էակ»:
Նոյան տապանը ջրհեղեղից հետո նստում է Մասիս լեռան վրա: Ի դեմս Նոյի՝ ողջ մարդկությանը տրված Աստծո օրհնությունը չի սասանվել, և նրա սերունդներից ողորմությունը չի պակասել: Այդ պատճառով Նոյի հետ կապված կտակը բոլորիս համար ունի անանց նշանակություն: