Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Առօրյա կյանքում այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստները` ընդհանուր աղետի ժամանակ` աղմկալից խրախճանք, սրբապղծություն և խեղաթյուրում: Բաղդասարի կազմակերպած ընթրիքի մասին Աստվածաշնչում գրված է Դանիելի մարգարեության գրքում, ուր արտացոլված են լույսի և խավարի թագավորությունների անընդմեջ պայքարի առանձին լարված դրվագներ: Նման դրամատիկ պահերին աստվածային միջամտությունն օգնում է նաև մեզ այսօր ձեռք բերելու ոգու արիություն և հոգևոր պայքարի համար անհրաժեշտ զորություն: