Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ`զարմանքից անշարժանալ, ընդարմանալ, քար կտրել։ Աբրահամի զարմիկ, Առանի որդի Ղովտն իր հորեղբոր հետ դուրս եկավ քաղդեացիների երկրից և բնակվեց քանանացիների երկրում: Քանի որ Ղովտն ու Աբրահամը մեծ ունեցվածքի տեր էին և նրանց զբաղեցրած տարածքը չէր բավականացնում միասին ապրելու համար, նրանք խաղաղությամբ բաժանվեցին իրարից: Ղովտը հաստատվեց Սոդոմում:
Որոշ ժամանակ անց Տիրոջ հրեշտակները եկան և հայտնեցին Ղովտին, որ իրենք եկել են կործանելու այս քաղաքը, քանի որ բնակիչների աղաղակը հասել է Տիրոջը: Ղովտը պետք է լքի Սոդոմն ու հեռանա իր դուստրերի, փեսաների ու կնոջ հետ:
Արև ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգոր: Տերը ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը: Ղովտի կինը հետ նայեց ու դարձավ աղե արձան: