Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտահայտությունն օգտագործվում է որպես անխախտության պատկերավոր սահմանում: Այն վերցված է «Ելք» գրքի 3-րդ գլխից: Մովսեսն արածեցնում էր իր աներոջ` Հոթորի` մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարավ անապատ ու հասավ Աստծո լեռը` Քորեբ, ուր նրան տրվեց Աստծո հայտնությունը «անկեզ մորենու» մեջ , այսինքն՝ այրվող մորենու թփում: «Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում»:
Այրվող մորենու թուփը, որտեղից լսվում էր Տիրոջ ձայնը, արտակարգ բազմանիստ պատկեր է և տալիս է մեզ մտորումների առիթ: