Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Սա մի վայր է, ուր լիություն ու երջանկություն են տիրում: Սա մի ցանկալի բան է, թվում է, թե երջանկության գագաթնակետն է:
Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթի 11-րդ գլխում նախնիների օրինակելի հավատը նկարագրելիս Աբրահամի համար գրում է. «Հավատով նա պանդուխտ դարձավ Ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նույն խոստման. քանզի սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է»: