Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է որպես անարձագանք, առանց պատշաՃ ուշադրության մնացած խոսք, կոչ: Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերին հրեա ղեկավարները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ: Նրանք ցանկանում էին պարզել, թե ով է Հովհաննեսը, արդյո՞ք Քրիստոսն է կամ մարգարե, և կամ գուցե Եղիա՞ն է: Հովհաննեսը նրանց հարցերին բացասական պատասխան տվեց: «Ուրեմն ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որպեսզի մի պատասխան տանք մեզ ուղարկողներին: Դու ի՞նչ ես ասում քո մասին»: Հովհաննեսը պատասխանեց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, ինչպես ասում է Եսայի մարգարեն, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը»: