Հաղորդման ժամանակացույց
Կապ
karen@vem.am
Մտորումներ
Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:
Բաժանորդագրվել

28 Հունվար Տերը տվեց, Տերն էլ հետ առավ
Այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստը`մեծ կորստի ժամանակ խոնարհ հնազանդություն: Աստվածաշնչյան այս արտահայտությունը վերցված է Հոբի գրքից, և նրա շուրջ մեր մտորումներին կնվիրենք երկու հաղորդում: Հոբի գրքի ընթերցողներին հայտնի է, որ դրա թեման տառապանքն է: Բայց ո՞րն է տառապանքի խնդիրը։ Շատերն են այս հարցի շուրջ մտորում` ինչո՞ւ է մեր կյանքում տեղ գտել տառապանքը: Ինչպե՞ս է այն ծագել, և ի՞նչն է նրա պատճառը:
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49