Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

2017-ին լրացան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150, քահանայական ձեռնադրության 120, եպիսկոպոսական ձեռնադրության 100-ամյակները և վախճանի 65-րդ տարելիցը:
Գարեգին Ա Հովսեփյանն աստվածատուր շնորհներով օժտված անհատականություն էր և միշտ օրինակելի տիպար՝ մտավորականի, բանասերի, հոգևոր գործչի, հայագետի, խմբագրի, արվեստաբանի, ուսուցչի, աստվածաբանի, մեծատառով մարդու և հայի: Հայրապետական իր պատգամներով ու դավանած ազգային արժեքներով հայ իրականության մեջ նա դարձել է կոթողային դեմք, անհասանելի բարձունք, որի նշաձողին, հավաքական առումով, իմ ճանաչած գործիչներից ոչ ոք ցայսօր չի կարողացել հասնել:
Արամ Ա-ի արտահայտությամբ՝ «Կիլիկեան հայրապետական Ս. Աթոռի Գահին վրայ Գարեգին Յովսէփեան դարձաւ աստուածարեալ Հովուապետ ու մարգարէատեսիլ Հայրապետ, Շնորհալիներու Աթոռին վրայ՝ նոր Շնորհալի»:
- Գևորգ Յազըճյան

