Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
05 Մարտ Հիսուսը Նազարեթում (մաս Ա) (Մատթ. 13.53-58, Մարկ. 6.1-6)
Համատես ավետարանիչները ներկայացնում են Կափառնայումում հրաշքներ գործելուց և քարոզելուց հետո Նազարեթ վերադարձող Տեր Հիսուս Քրիստոսին: Մատթեոս և Մարկոս ավետարանիչները պարզապես ներկայացնում են ժողովարանում շաբաթ օրով քարոզող Հիսուսին, որի խոսքերի և իմաստության վրա զարմանում էին նազարեթցիները: Ժողովարանում հավաքվածները հիշատակում էին նաև Հիսուսի «եղբայրների և քույրերի» անունները, որոնց իրենք լավ էին ճանաչում և զարմացած էին, թե ինչպես է նրանց եղբայրը՝ Մարիամի որդին, այսպիսի իմաստության հասել: Այս հատվածում է նաև, որ Տերն արտասանում է մարգարեության թևավոր խոսք դարձած արտահայտությունը՝ «Մարգարեն իր գավառում պատիվ չունի»:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49