Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
19 Մարտ Տասներկուսի առաքելությունը (Մարկ. 6.7-13)
Համատես ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի՝ տասներկու առաքյալներին զույգերով քարոզչության ուղարկելու պատմությունը: Հիսուսը նրանց իշխանություն է տալիս քարոզելու, դևեր հանելու և բժշկելու: Նա պատվիրում է, որ ցանկացած գյուղաքաղաք մտնելիս առաքյալները հանգրվանեն արժանավոր մեկի տանը և ողջույն տան այդ տանը: Եթե այդ տունն ընդունի ողջույնը, ապա կմնան այնտեղ, իսկ եթե ոչ, ապա առաքյալներն իրենց ոտքերի փոշին անգամ թափ կտան ու կհեռանան այդ տնից ու գյուղաքաղաքից: Մատթեոս ավետարանիչը հավելում է, որ այդպիսի գյուղի կամ քաղաքի վիճակն ու դատաստանն ավելի վատը կլինեն, քան սոդոմացիներինն ու գոմորացիներինը:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49