«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Օվկիանոսի ափին նստած մարդիկ ալեբախության շաչյունը չէ, որ լսում են: Լողափին նստած՝ նրանք ականջ են դնում օվկիանոսի ալիքների էներգիան ստեղծող և այդ էներգիան առափնյա ծանծաղուտի քաոսային մրրկայնության մեջ ձայնի ձևով վերաբաշխող մթնոլորտային ճնշման տատանումներին….

