Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Արցախյան շարժման հենց սկզբից Թուրքիան փորձում էր քողարկել իր անհանգիստ կեցվածքը հակամարտության նկատմամբ: Սակայն կարճ ժամանակ անց, երբ սկսվեց պատերազմը, Ադրբեջանին օգնում էր ամեն ինչով՝ բացի ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելուց: 1993-ի ապրիլի սկզբին Քարվաճառի ազատագրումից և հուլիս-օգոստոսին ադրբեջանական բանակի կրած ծանր պարտություններից հետո Թուրքիան ՀՀ-ին սպառնում էր ռազմական ներխուժմամբ։
Թուրքիայի պատմության վերջին 100-ամյակի օրինակով քննենք նրա վարած քաղաքականությունը Հայկական հարցում: Բայց քանի որ Հայկական հարցը զուտ Հայկական հարց չէ, հարկավոր է պարզաբանել, թե Մեծ եղեռնից հետո 103 տարվա ընթացքում ազգային ի՛նչ քաղաքականություն է վարել իր երկրում այս կայսրությունը:
- Ռաֆայել Թադևոսյան

