Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Ինչու Հիսուսն այդքան կարևորեց Պետրոսի դավանանքը։ Ինչու ասաց, որ մարմինն ու արյունը չէին կարող հայտնել դա, այլ միայն երկնային Հայրը: Մի կողմից Եսայու մարգարեության մեջ Քրիստոսն է անվանվում «վեմ», մյուս կողմից Տերը Պետրոսին է «վեմ» կոչում, ինչպե՞ս հասկանալ: Արդյո՞ք յուրաքանչյուր քրիստոնյա չպիտի լինի նման մի վեմ, որի վրա կառուցվել և շարունակում է կառուցվել Աստծո կենդանի եկեղեցին՝ հաղթանակած և մարտնչող:

