Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Անժելա Աթաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական քանոնի կատարողական և մանկավարժական արվեստում ստեղծված հզոր շարժման դասականն է: Նրանից սկսվում է հայկական քանոնի ամենազորեղ ու քնարական ուղին: «Կյանքն առանց քանոնի չեմ պատկերացնում»,- խոստովանում է մեր հյուրը` 2018 թվականի հոբելյարը: