Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Խաչիկ դպիր Վարդանյան
Մի կողմից մեր Տերն ասում է. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներդ, բեռնավորածներդ, և Ես ձեզ հանգիստ կտամ», մյուս կողմից ասում է՝ «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»: Ինչպե՞ս հասկանալ: Ի՞նչ խորհուրդ ունեն այստեղ «լուծ» և «բեռ» բառերը: Ինչպե՞ս լծակցել և բեռնակցել Քրիստոսին:

