Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
13 Դեկտեմբեր Ջուզեպպե Վերդի, «Նաբուկո» կամ «Նաբուգոդոնոսոր» օպերա
Երկի հիմքում Օգյուստ Անիսե-Բուրժուայի ողբերգության մեջ նկարագրված աստվածաշնչյան իրադարձություններն են: «Նաբուկոն» Բաբելոնի Նաբուգոդոնոսոր Երկրորդ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ. թ. ա. 578 թվականին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին:
Իտալերեն լիբրետոն գրել է Տեմիստոկլե Սոլերան:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49