Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Եթե, համաձայն մեր Տիրոջ, այս աշխարհի իշխանը սատանան է և քրիստոնյայի պատերազմը մարմնի և արյան հետ չէ, ապա որն է քրիստոնյայի կռիվը, ում դեմ է և հանուն ինչի: Արդյո՞ք քրիստոնյան բացառապես հոգևոր մարտ պիտի մղի և նրա կռիվն էլ սեփական մեղքերի դեմ պիտի լինի բացառապես: Հոգևոր պատերազմը բացառո՞ւմ է պատերազմի այլընտրանքները: Ո՞վ է քրիստոնյայի ներքին թշնամին:
- Տ. Ասողիկ քհն. Կարապետյան

