Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Օպերետի լիբրետոյի հիմքում Անրի Մելյակի «Դեսպանության կցորդը» կատակերգությունն է: Լիբրետոն գրել են Լեո Շտայնն ու Վիկտոր Լեոնը:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Վիեննայի «Ան Դեր Վին» թատրոնում: Հաջողությունը վիթխարի էր: Հանդիսատեսը շարունակ արտիստներին բեմ էր հրավիրում՝ պահանջելով նորից կատարել առանձին համարներ, իսկ վերջում խանդավառված ծափահարում էր:
«Ուրախ այրին» օպերետը համարվում է «օպերետների թագուհին»: Այն նաև մի քանի անգամ էկրանավորվել է:
Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։