Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
28 Մայիս Քանանացի կնոջ հավատը (Մատթ. 15.21-31)
Մատթեոս և Մարկոս ավետարանիչները ներկայացնում են քանանացի կնոջ զարմանահրաշ հավատի պատմությունը: Տյուրոսի և Սիդոնի սահմանների մոտ Քրիստոսին հանդիպած հեթանոս այս կինն աննկարագրելի հավատի տեր էր: Նա չնեղսրտեց նույնիսկ այն դեպքում, երբ նրա երկարատև թախանձանքներից հետո Հիսուսն ուշադրություն չդարձրեց նրան, երբ աշակերտների բարեխոսությունն անգամ արդյունք չտվեց, և երբ Տերն Ինքը մերժեց նրան՝ համեմատելով նրան շան հետ: Անգամ այսքանից հետո այս կինն իր զորավոր հավատի շնորհիվ ի վերջո արժանացավ Տիրոջ ողորմությանն ու առողջացած, դևից ազատված գտավ իր աղջկան:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49