Մեծանուն գործիչների ծննդյան ու հիշատակի օրերի, տոների, կարևոր իրադարձությունների մասին անդրադարձները կլրացնեն ու կհարստացնեն ձեր յուրաքանչյուր օրվա մշակութային մթնոլորտը:

1930 թվականի հունիսի 23-ին Մեծ թատրոնի մոսկովյան մասնաճյուղում առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան:



1828 թվականի սեպտեմբերի 9-ին ծնվել է համաշխարհային փառքի արժանացած ռուս գրող Լև Նիկոլաևիչ Տոլստոյը:



1881 թվականի սեպտեմբերի 7-ին է ծնվել իրանահայ տաղանդավոր կոմպոզիտոր, շնորհալի խմբավար ու մանկավարժ Նիկոլ Գալանտերյանը:



1928 թվականի սեպտեմբերի 6-ին ծնվել է 20-րդ դարի երկրորդ կեսի կատարողական արվեստի դասական, Խորհրդային Միության պետական Մեծ սիմֆոնիկ նվագախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Եվգենի Սվետլանովը:



1949 թվականի սեպտեմբերի 5-ին ծնվել է հայ ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը:



1768 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է ֆրանսիացի գրող, քաղաքագետ և դիվանագետ, ֆրանսիական գրական ռոմանտիզմի հիմնադիր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը:



1824 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է երաժշտական ռոմանտիզմի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Անտոն Բրուքները:



1803 սեպտեմբերի 3-ին ծնվել է ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Գուրիլյովը:



1961 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է ժամանակակից օպերային արվեստի հայտնի ներկայացուցիչ սոպրանո Հասմիկ Պապյանը:



1929 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է հայրենի մշակույթի անձնուրաց զինվոր, կոմպոզիտոր և ջութակահար Սերգեյ Աղաջանյանը:



1894 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է հայ նշանավոր գրող՝ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակագիր և թարգմանիչ Վահան Թոթովենցը:



1944 թվականի հուլիսի 31-ին ծնվել մոտ 140 ֆիլմերում նկարահանված դերասանուհի Ջերալդինա Չապլինը՝ Չառլի Չապլինի դուստրը:



1940 թվականի հուլիսի 30-ին ծնվել է հայ դիրիժորական արվեստի դասական, 1974-1981 թթ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Դավիթ Խանջյանը:



1817 թվականի հուլիսի 29-ին ծնվել է հայազգի հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:



1941 թվականի հուլիսի 28-ին ծնվել է իտալացի նշանավոր դիրիժոր, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ու «Լուիջի Քերուբինի» երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հռոմի օպերայի պատվավոր տնօրեն Ռիկարդո Մուտին:



1867 թվականի հուլիսի 27-ին ծնվել է իսպանացի կոմպոզիտոր, դաշնակահար ու մանկավարժ, ականավոր գործիչ, Բարսելոնայի Երաժշտական ակադեմիայի ու իսպանական դաշնամուրային նոր դպրոցի հիմնադիր Էնրիկե Գրանադոսը:



1905 թվականի հուլիսի 26-ին ծնվել է հայ ամենաժողովրդական գրողներից մեկը՝ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանը:



1686 թվականի հուլիսի 24-ին ծնվել է իտալացի կոմպոզիտոր ու գրող Բենեդետո Մարչելոն:



1951 թվականի հուլիսի 23-ին ծնվել է հայ ժամանակակից դիրիժորական արվեստի անվանի ներկայացուցիչ, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը:



1946 թվականի հուլիսի 22-ին ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Սանկտ Պետերբուրգի բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը:

