Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Իտալացի կոմպոզիտորի այս օպերան գրված է ըստ Վիկտոր Ժոզեֆ Էթիեն դը Ժուի և Միշել Դյոլաֆուայի համանուն լիբրետոյի:
«Վեստալուհի» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1807 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզի ազգային օպերային թատրոնում: Ներկայացմանը ներկա էր նաև կայսրուհի Ժոզեֆինը: Թեև այդ շրջանում Ֆրանսիայում միտում կար ազատվելու երաժշտության մեջ իտալական ազդեցությունից, այնուամենայնիվ, հանդիսատեսը Սպոնտինիի օպերան գնահատում է որպես գլուխգործոց:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

