Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Որպեսզի հասկանանք, թե որտեղ է Եկեղեցին և որտեղ պիտի լինի, թերևս նախ պետք է հարցնել՝ ինչ է կամ ովքեր են Եկեղեցին: Ինչու են հիմնականում այս հարցը տալիս մարդիկ, ովքեր եկեղեցի չեն հաճախում, չկան համայնքային կյանքում, պատարագներին անտեղյակ և անմասնակից են: Ինչու են հենց նրանք քննադատում Եկեղեցուն: Որտեղ է իրականում Եկեղեցին, և որտեղ պետք չէ նրան փնտրել:

