Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Վահե Արսեն
Նրա բանաստեղծությամբ դրոշը մինչև այսօր ծածանվում է Ռոտերդամում: Նրա իսկ հայրենիքում փակի տակ դրված գիրքը քաղաքակա՞ն, թե՞ զուտ գրական դրդապատճառներով էր, որ դեմոկրատիայի այդ օրրանում ճանաչվեց տարվա լավագույն գիրք: Ինչպես է սոցիալ-քաղաքական կյանքը նա դարձնում պոեզիա: Ինչու է կարծում, որ մարդը վիճակ է: Ինչու է համարում, որ «Նարեկը» հայի պարականոն ավետարանն է: Ինչ փոխվեց նրա կյանքում, երբ ինքն այն աշխարհից վերադարձավ «Հիսուս Քրիստոս» անունը շուրթերին: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենի դիմանկարում:

