Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Թիֆլիսում և Երևանում գործում էին երկու առանձին Ազգային խորհուրդներ: Երևանի Ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ անուրանալի գործ է կատարել: Արամ Մանուկյանի ղեկավարած Հատուկ կոմիտեն, մինչև Թիֆլիսի Ազգային խորհրդի Երևան ժամանումը՝ հուլիսի 19-ը, փաստորեն իրականացնում էր ՀՀ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Ենթադրվում էր, որ նա պետք է դառնար հանրապետության առաջին վարչապետը: Բայց նշանակվեց Հովհաննես Քաջազնունին: 2,5 տարվա ընթացքում ՀՀ-ում փոխվել է 4 վարչապետ:
- Ռաֆայել Թադևոսյան

