Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հայաստանի առաջին հանրապետության վարած քաղաքականության իմացությունն այսօր էլ է մեզ համար արդիական: Առաջին հանրապետությունը խորհրդարանական էր, սակայն նրա և Երրորդ հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների վարած քաղաքականությունները համեմատության բազմաթիվ եզրեր ունեն:
Հանրապետության հռչակումից հետո նախ ձևավորվեց կառավարությունը, ապա՝ օրենսդիր մարմինը՝ ՀՀ խորհրդարանը: Պարզվում է՝ ընտրակեղծիքը և ընտրակաշառքը մեր իրականության մեջ 100 տարվա պատմություն ունեն. խորհրդարանի 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին:
Սեփական պատմությունից դաս չքաղելու դեպքում հետագայում հատուցումը դաժան է լինում:
- Ռաֆայել Թադևոսյան

