Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչ խորհուրդներ են ընկած քառաթև խաչի հիմքում: Ինչու Խաչը նախկինում անվանվում էր դատապարտության գործիք, խայտառակության ու տանջանքի առարկա, իսկ այժմ դարձավ փառքի և պատվի առարկա։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար խաչը ինչպիսի խորհուրդների հանրագումար է: Ինչու ենք Խաչին տաղավար տոն նվիրում:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

