Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչպիսին էր ընտանիքի վերջին՝ 13-րդ զավակի մանկությունը: Ովքեր էին երիտասարդ և հասուն տարիքում ազդել նրա աշխարհայացքի և գեղագիտական ճաշակի ձևավորման վրա: Խորհրդային գրաքննության և պարտադրվող գաղափարախոսության մամլիչի հետ ինչ առճակատումներ ունեցավ: Ինչու նրա առաջին բանաստեղծություններից մինչև վերջին գործերը կարմիր թելի պես անցնում է Աստծո կերպարը: Այս հարցերի և դրանց պատասխանների սինթեզը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դիմանկարում:
- Հյուր՝ Ռազմիկ Դավոյան

